«Կառավարության ծրագիրը բացահայտումային է: Դրանով պարզվեց, որ Հայաստանում կան բաներ, որոնք մեզ երկար ժամանակ ապացուցում էին, թե չկան»: Հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
-Ասում էինք, որ կա մենաշնորհ, ասում էին՝ չկա, ասում էինք ԵԱՏՄ-ից վնասներ կան, ասում էին՝ ոչ,-ասել է նա:
Բանախոսն անդրադարձել է նաև Կարեն Կարապետյանի կողմից առաջարկվող ներդրումային կառույցի ստեղծմանը:
-Ուզում եմ հիշենք, թե Հայաստանում ինչքա՞ն ներդրում է կատարվել, ինչքա՞ն օգնություն է փոխանցվել, ո՞ւր են ուղղվել դրանք և ինչպե՞ս են փոշիացվել: Այսինքն՝ ներդրման օգուտը ո՞րն է,-ասել է նա:
Անուշ Սեդրակյանը հարց է ուղղում, թե ինչպե՞ս է ներկա կառավարությունը փորձում պայքարել մենաշնորհի դեմ, եթե նախկինում ասվում էր՝ մենաշնորհ չկա:
Բանախոսը նկատել է, որ նախընտրական շրջան է, կոսմետիկ շտկումներ են արվում և կլինի կարճաժամկետ ցավազրկողների որոշակի համակարգ, որը կապահովի հասարակական դժգոհության նվազումը: Նրա խոսքով՝ ընտրություններից հետ դեպրեսոին փուլ կգա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը