«Այո՛, Հայաստանի Հանրապետությանն այսօր «դեֆոլտ» է սպառնում». Թևան Պողոսյան

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը՝ երկրին սպառնացող դեֆոլտի մասին հայտարարություն է արել ԱԺ-ում։ Բայց խոսքը տնտեսական դեֆոլտի մասին չէ։ Հարցը, որ այսօր ուզում եմ հնչեցնել, սա է. հիմա մեզ «դեֆոլտ» սպառնու՞մ է, թե ոչ։ Հարցը պատահական չէ, քանի որ այս օրերի ընթացքում երևի միայն սպորտի նախարարությունը չի խոսել այս մասին։ Իմ համոզմունքն է՝ այո՛։ Այո՛, Հայաստանի Հանրապետությանն այսօր «դեֆոլտ» է սպառնում։ Եթե հիմա սա չընկալվի, ընդամենը ամիսներ անց հետևանքները ծանր են լինելու։ Բայց խոսքս ամենևին էլ այն դեֆոլտի մասին չէ, որն իրար հերթ չտալով բացառում են մեր պետական չինովնիկները, այսինքն խոսքս պետության ֆինանսական անվճարունակության մասին չէ ամենևին։ Այդ հարցում ես, իմիջիայլոց, հանգիստ եմ։ Ի վերջո պետության ֆինանսական կայունության համար պատասխանատուն Կենտրոնական բանկն է, որտեղ աշխատում է իրոք փայլուն թիմ։ Ինստիտուցիոնալ կայացման առումով մի երկու տասնամյակ հետ մնացած կառավարության կառույցները որքան էլ համը հանեն, միևնույն է, Կենտրոնական բանկը գտնելու է վիճակը փրկելու բանալին. այդ հարցում ես կասկած չունեմ։ Խոսքս հասարակության հույսերը գոնե նվազագույնս բավարարելու «դեֆոլտի» մասին է։ Վերջին ամիսների ընթացքում մենք այնքան խոսեցինք նոր սահմանադրության մասին, այնքան խոսեցինք բոլորով ձեռք-ձեռքի տված ու ընդունած ընտրական օրենսգրքի մասին, այնքան երազ պատմեցինք պուպուշ երկիր կառուցելու մասին, այնքան խոսեցինք կոլեկտիվ պատասխանատվության մասին, ժողովրդավարական կառավարման մասին, որ մարդիկ մեռցրած հույսները կամաց-կամաց սկսեցինք կենդանացնել։ Հիմա շատերը գալիք ընտրություններից հեքիաթ են ակնկալում։ Խեղճ մարդիկ։ Մի՞թե Վանաձորը պարզորոշ ցույց չտվեց, որ գալիք ընտրությունները չլպոցով ապտակ են լինելու հանրային հույսերի այտերին։ Ամեն ինչ դրա համար պատրաստ է կարծես։  

դիտվել է 29 անգամ
Լրահոս
ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am