Դիվերսիոն լարվածությունների ու պատերազմի վտանգի ռեժիմում

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հոկտեմբերի 20-ի երեկոյան ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձեր էր ձեռնարկել: Ղարաբաղի պաշտպանության նախարարությունից հայտնում էին, որ Պաշտպանության բանակի ուժերը կորուստներ պատճառելով հետ են մղել ադրբեջանցի հատուկ ջոկատայիններին: Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: Վերջին շրջանում Ադրբեջանի ցուցաբերած ակտիվության և արդեն իսկ մեկնարկած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի պայմաններում Բաքի պահվածքը խիստ «օրինաչափ» է: Մշտապես, երբ միջնորդները պետք է տարածաշրջան այցելեն, Ադրբեջանն անցնում է սահմանում խախտումներն ինտենսիվացնելու քաղաքականությանը: Իրականում, դիվերսիոն գործողություններին դիմելով` Ադրբեջանը փորձում է հասկանալ, թե ինչքանով է ամուր սահմանը, և եթե ամուր չլիներ, Ադրբեջանը, անպայման, դրանից կօգտվեր: Ադրբեջանի ակտիվացումն իհարկե, կարող է կապ ունենալ համանախագահների այցի հետ, սակայն ոչ միայն դրա հետ: Առհասարակ, վերջին օրերի կամ շաբաթների ընթացքում ադրբեջանական կողմը ավելացրել է ակտիվությունը շփման գծում։ Դրա հիմքերը քարոզչական են, նման ձևով ցույց են տալիս Ադրբեջանի հասարակությանը, թե իբրև Ալիևը վճռական է տրամադրված «հողերը հետ բերելու հարցում»։ Այսինքն, Ալիևը կրկին վերադառնում է մինչև ապրիլյան իրադարձությունների փուլը՝ միջնորդներին ցույց տալով, որ Ադրբեջանը դժգոհ է «ստատուս քվոյից»: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ իրավիճակի նման սրումը կրկին կշարունակվի, իսկ սա նշանակում է` նոր կորուստներ երկու կողմից էլ։ Ադրբեջանը վերադառնում է բախումների և շփման գծում լարվածության պահպանման թեժ փուլի ռեժիմին։ Սա կրկին փակուղային իրավիճակ է. մի կողմից Ալիևը, կարծես, չի հրաժարվում բանակցություններից, սակայն շփման գիծը պահում է լարվածության մեջ, ինչը ստիպում է հայկական կողմին պատասխան տալ հակառակորդի գործողություններին: Ընդհանուր առմամբ, բանակցային գործընթացը հայտնվել է բավական բարդ փուլում, փակուղային իրավիճակում, սա գիտակում են բոլորը: Իրավիճակից դուրս գալու ելքեր` չեն երևում: «Ազատության» հետ զրույցում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը նկատել է. «Անշուշտ, բանակցային գործընթացը բարդ փուլում է, բայց հաշվի առնելով մեր ունեցած տեղեկատվությունը, ես այն չէի որակի որպես փակուղային: Կարծում եմ, որ մարդիկ բանակցում են, 2 կողմերի ղեկավարները բանակցում են, ես նաև նկատել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրները բազմաթիվ ջանքեր են գործադրում, այնպես որ ես լավ պատճառներ ունեմ հավատալու, որ բանակցությունները շարունակվում են: Կարծում եմ՝ մենք պետք է տարբերակում դնենք ինքնին բանակցությունների և հրապարակային հայտարարությունների միջև, որոնք արվում են տարբեր նպատակներով»: Ակնհայտ է, որ տարածաշրջանում լայնամասշտաբ ռազմականացում է տեղի ունենում, կողմերը պատրաստվում են, ոչ թե խաղաղության, այլ շարունակական լարվածությունների ռեժիմին, կամ` հնարավոր լայնածավալ պատերազմի: Մետաքսյա Շալունց

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am