ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց.«Կառավարության նոր ծրագրում անկեղծ գնահատականներ են տրվել: Արտագաղթի խնդիրը չեմ հիշում, որ նախորդ կառավարությունների ծրագրում ասվել է: Հայաստանում խոր ճգնաժամի, արտաքին ռազմաքաղաքական խնդրի առջեւ ենք կանգնած, ներքաղաքական դաշտում ընդվզումները մտորելու տեղիք են տալիս եւ կանգնած ենք քաղաքացիական պատերազմի առջեւ: Մարդիկ երբեք այսքան վատ չեն ապրել, ինչ այս տարի եւ երբեք հայը այսքան թշվառ չի եղել:Նոր կառավարությունը, սակայն, լրացնելու բազմաթիվ տեղեր ունի, և վիճակը պահանջում է խոր ուսումնասիրություն եւ վերլուծություն: Մենաշնորհը չարիք է, շուկայական տնտեսության քայքայող օղակներից մեկն է, իշխանությունը պետք է միջոցներ կիրառի դրա դեմ պայքարելու համար»:
Միաժամանակ Բագրատ Ասատրյանը հիշեցնում է, որ նախորդ կառավարություններն էլ են հրաշալի, իրատեսական ծրագրեր ներկայացրել, սակայն իրականություն չեն դարձել։ Օրինակ՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը դրախտ էր խոստանում, ուսուցիչների աշխատավարձը բավականին պետք է բարձրանար: Տնտեսագետը խորհուրդ է տալիս պարզել, թե իրականում ինչն է պատճառը, որ ծրագրերը իրականություն չեն դառնում. «Գուցե մեղավորը ես եմ, ես գնամ, գուցե կոռուպցիան է մեղավոր, դրան պետք է ուշադրություն դարձնեն»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը