Քլինթոնը առաջ է Թրամփից
ТАСС-ը, հայտնում է,որ CNN հեռուստաալիքը հարցում է անցկացրել ORC հետազոտական ծառայության հետ համատեղ և հայտարարել,որ ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը ամերիկացի ընտրողների շրջանում ժողովրդականությամբ առավելություն ունի նախընտրական արշավում իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփի նկատմամբ:
Հոկտեմբերի 20-ից մինչև 23-ն ընկած ժամանակաշրջանում հավաքված տվյալների համաձայն՝ նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում Քլինթոնի օգտին պատրաստ է ձայն տալ հարցվածների 49 տոկոսը, Թրամփին մտադիր է աջակցել 44 տոկոսը:
Նախկին պետքարտուղարը միլիարդատիրոջից առաջ է անցել 5 տոկոսային կետով: Լիբերտարիանական կուսակցության թեկնածու Հերի Ջոնսոնի վարկանիշը կազմում Է 3 տոկոս, «կանաչների» կուսակցությունից թեկնածու Ջիլ Սթեյնինը՝ 2 տոկոս:
