«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է առաջիկայում 500 հատ «Երեւան» ձուլվածքով նստարան եւ 600 հատ աղբաման (դարձյալ ձուլվածքով) գնել: Յուրաքանչյուր նստարանի համար քաղաքապետարանը ծրագրում է վճարել 165 հազար դրամ, իսկ աղբամանի մեկ հատի համար 78 հազար դրամ է: Ինչպես հայտնի է՝ Երեւանի քաղաքապետարանը նստարանների եւ աղբամանների նկարագրությունն այնպես է կազմել, որ դրանք անպայման ձուլվածքով պատրաստվեն: Իսկ այդ դեպքում նստարանները եւ աղբամանները կարող է պատրաստել միայն «Նիկոլ Դուման» ընկերությունը: Կասկածից վեր է, որ այս անգամ էլ պատվերը հենց այդ ընկերությանը կտրվի: Ի դեպ, «Նիկոլ Դուման» ընկերության հիմնադիրներն են ՀՀ քաղաքաշինության նախկին փոխնախարար Կառլեն Գեւորգյանը եւ ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը: Իսկ արդյո՞ք քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից համայնքային միջոցների նման ծախսերը քամուն տալու կամ կոռուպցիայի դասական օրինակ չեն»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը