Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավարի նամակների նոր խմբաքանակն՝ըստ WikiLeaks-ի
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը, WikiLeaks կազմակերպությունը հրապարակել է ԱՄՆ-ում դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստի նոր նամակները: Դրանք բաց հրապարակվել են կազմակերպության կայքէջում,հրապարակված նամակների քանակն անցնում է 30 հազարը: Հրապարակված նամակները Քլինթոնի շտաբի ղեկավարի նամակագրության 17-րդ մասն են:
