Զախարովան`Հայաստանին «Իսկանդեր» համակարգեր տրամադրելու մասին
Sputnik-ի ադրբեջանական ծառայությանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան` մեկնաբանելով ՌԴ կողմից Հայաստանին «Իսկանդեր» տեսակի հրթիռային համակարգերի տրամադրման մասին հարցը ասել է,որ Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի հետ` հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունը: «Ես ռազչյուր համակարգի վերաբերյալ: Ինչ վերաբերում է մեր սկզբունքային դիրքորոշմմական փորձագետ չեմ, հետևաբար չունեմ առանձին մեկնաբանություն զենքի յուրաքանանը, ապա մենք դա բազմիցս հստակեցրել են:Հայաստանի հետ ռազմական համագործակցությունն իրականացվում է արտահանման վերահսկման ազգային համակարգի շրջանակում` հաշվի առնելով Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտականությունները»,- ասել է նա:
