Ստամբուլում 29 մեղադրյալ ոստիկանի սպառնում է ցմահ ազատազարկում
Ստամբուլի դատարանը ընդունել է առաջին մեղադրական եզրակացությունը Թուրքիայում հեղափոխության փորձի գործով մեղադրվող 29 ոստիկանների նկատմամբ: Դատախազությունը պահանջում է նրանց նկատմամբ կիրառել ցմահ ազատազրկում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին: Ոստիկանության աշխատակիցները մեղադրվում են ապստամբությանն աջակցելու մեջ և որ հեղաշրջման դեմ փողոց դուրս եկած անձանց կոչ են արել պահպանել հանգստություն ու չխոչընդոտել ապստամբներին: Երեք ոստիկանի էլ սպասվում է երկարաժամկետ բանտարկություն` Bylock ծրագիրն օգտագործելու համար: Ըստ Անկարայի, այդ ծրագիրն օգտագործում են Գյուլենի կողմնակիցները: Թուրքիայում հուլիսի 16-ին ապստամբների մի խումբ ռազմական հեղաշրջման փորձ է արել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Բախումների հետևանքով մահացել է 240 քաղաքացի, իսկ ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել է:
