Իրանի ԱԳՆ-ն Հասան Ռոհանիի՝ Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ պարզաբանումներ է տվել

Հուսով ենք, որքան հնարավոր է շուտ տեղի կունենա Հասան Ռոհանիի այցը Հայաստան,-իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին: Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն, անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններին, մասնավորապես ասել է. «Իրանի հարաբերություններն իր հյուսիսային հարևանների հետ լավ են: Եթե Ռուսաստանին չհաշվենք, ապա Հայաստանն Իրանի միակ քրիստոնյա հարևանն է: Ինչ վերաբերում է ԻԻՀ նախագահի այցին, ապա հուսով ենք, որ Հասան Ռոհանիի այցը Հայաստան տեղի կունենա հնարավոր շուտ ժամկետում», հայտնում է panorama.am-ը: ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակը, անդրադառնալով ԼՂ հակամարտության վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը, մասնավորապես ասել է. «Իրանն առաջին երկիրն է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն է իրականացրել, մենք կարևոր դերակատարություն ենք կատարել՝ կարողանալով առաջին հրադադարը հաստատել Ղարաբաղում»: Շարունակելով խոսքը Բահրամ Ղասեմին՝ հավելել է. «Ինչ վերաբերում է նրան, թե այդ հարցն այսօր քննարկվում է, կամ կքննարկվի նախագահ Հասան Ռոհանիի այցի ընթացքում, երկկողմ հետաքրքրության շրջանակներին վերաբերող հարց է: Չեմ կարծում, որ ներկա պայմաններում Իրանը շահագրգռված չի լինի միջնորդական առաքելություն իրականացնել: Հույս ունենք, որ հակամարտությունը արդար հանգուցալուծում կստանա և բոլոր կողմերի իրավունքները կիրացվեն»:  

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am