Լավ լուր՝ ԴԱՀԿ ծառայությունից

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացվել Կառավարության կողմից մշակված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին»  ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն:   Հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ փոփոխության հինական նպատակն է մարդուն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառով չզրկել իր միակ կացարանից և չդարձնել անտուն: «Ինչ պարտավորություն էլ նա խախտի, առնավազն վերջում հնարավորություն պետք է ունենա չմնալ փողոցներում, չպետք է անձը իր «մեղքերի» համար պատասխան տա՝ բնակվելու իրավունքի հաշվին»,- ասաց փոխնախարարը: Միաժամանակ, ըստ նրա, բացառություն է սահմանվում այն դեպքում, երբ միակ բնակարանը անձն, ի ապահովումն իր պարտավորությունների, գրավադրել է: «Այսինքն՝ անձը կամավոր է պարտավորվել իր պարտավորությունների համար ռիսկի տակ դնել իր բնակվելու իրավունքը: Բացառություն է նաև, եթե անձն ունի պարտավորություն՝ վճարելու ալիմենտ, կամ հատուցելու կյանքին կամ առողջությանը պատճառած վնասը»,-ասաց նա: Փոխնախարարն ասաց, որ ԴԱՀԿ օրենքում նախատեսված է գույքի ցանկ, որի դեպքում չեն կարող բռնագանձել, օրինակ, հաշմանդամների համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցները կամ պարտապանի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաները, ինչպես օրինակ երաժշտի դեպքում՝ ջութակ, դաշնամուր: Ըստ Հովհաննիսյանի՝ այդ ցանկը ևս մեկով մտադիր են ավելացնել: «Միակ բնակարանը և դրան կից հողամասը, որը պարտապանի մշտական բնակության միակ վայրն է, որի գնահատված արժեքի 75%-ը հավասար կամ ցածր է ՀՀ կառավարության միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարին,  չպետք է բռնագանձման ենթակա դաձնել»,-ասաց նա:   Իսկ թե ինչու 75%, փոխնախարարը պարզաբանեց՝ ԴԱՀԿ օրենքով երբ դրվում է աճուրդի, նախնական մեկնարկային գին է սահմանվում 75%-ը: Ի դեպ՝ փոխնախարարը նաև նշեց, որ աճուրդի հարցերը կարգավորելու համար ներկայացվել են հրապարակային հարկադիր աճուրդի կարգավորումները:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am