Քադաֆիի եղբայրը`Արևմուտքի՝ Լիբիա ներխուժման պատճառների մասին/տեսանյութ/
Լիբիայի տապալված, հանգուցյալ առաջնորդ Մուամար Քադաֆիի հորեղբոր տղան՝ Ահմեդ Քադաֆի ադ-Դամը, RT-ի հետ հարցազրույցում պատմել է արևմտյան երկրների՝ Լիբիա ներխուժման պատճառների մասին։ «Պատճառներից մեկն է դարձել միասնական աֆրիկյան արժույթ ստեղծելու և մայրցամաքը միավորելով՝ ինքնատիպ «Աֆրիկայի միացյալ նահանգներ» ձևավորելու լիբիացի առաջնորդի փորձը։Արևմուտքում կարծել են, որ նման կառավարությունը կփակի հասանելիությունն աֆրիկյան հարստությանը, ինչը չի բխում արևմտյան երկրների շահերից։ Նրանք, ի դեմս Մուամար Քադաֆիի, տեսել են սպառնալիք:Մենք Լիբիայում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը դնում ենք արևմտյան պետությունների վրա:Արևմտյան առաջնորդներն անվանել են Լիբիայում ռեժիմի տապալումը իրենց մեծագույն սխալ»,-ասել է Քադաֆի ադ-Դամը։ Նա նաև պահանջել է ՄԱԿ-ի մակարդակով 2011 թվականի դեպքերի հետաքննություն անցկացնել։
