Շտայնմայերը դեմ է Հալեպի պատճառով ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներին
РИА Новости-ն՝ հղում անելով ARD հեռուստաալիքին հայտնում է,որ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դեմ է հանդես եկել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանմանը՝ Սիրիայի Հալեպ քաղաքի շուրջ տիրող իրադրության պատճառով: «Սիրիայում մարդասիրական աղետի դեմ պատժամիջոցներն արդյունավետ չեն, քանի որ պատժամիջոցներն ունեն չափազանց ուշացած ազդեցություն և չեն կարող ստեղծել մարդասիրական միջանցք, հակառակը կարող են փակել բանակցությունները, որոնք մեզ անհրաժեշտ են:Սիրիայում պետք է կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ կարող է արվել խաղաղ բնակիչների համար, հատկապես Հալեպում։ Մասնավորապես, քաղաքական գործիչը մի քանի անգամ հիշատակել է մարդասիրական միջանցքներ ստեղծելու և տևական ժամանակով հրադադարի ռեժիմ սահմանելու անհրաժեշտության մասին»,-հայտարարել է Շտայնմայերը։
