Ամերիկյան հետախույզ-ինքնաթիռը մոտեցել է Սիրիայում ռուսական ռազմաբազաներին
Ամերիկյան պարեկային ինքնաթիռ «P-8A Poseidon»-ը այսօր մոտեցել է Սիրիայում տեղակայված ռուսական ռազմական կառույցներին` ռազմածովային բազային և զինանոցին: Այս մասին են վկայում այն տվյալները, որոնք տեղադրված են կայքերում, որոնք հետևում են ռազմական սարքերի թռիչքներին:Ըստ դրանց` «Պոսեյդոնը» սիրիական ափերի երկայնքով չորս անգամ թռիչք է կատարել` մոտենալով ռուսական նավատորմի բազային, ինչպես նաև Լաթաքիայի ռուսական օդատիեզերական ուժերի բազային: Ամերիկյան ինքնաթիռը հետախուզություն կատարելիս գտնվել է ափից մոտ 50-60 կմ հեռու:Այժմ ամերիկյան օդանավը թռչում է Կիպրոսի ծովի տարածքով, որտեղ նույնպես ռուսական նավեր կան: Ավելի վաղ ԱՄՆ-ի հատուկ ծառայության օդանավերը թռիչքներ էին կատարել Ղրիմի և Կրասնոդարի մարզի ափին:
