Մահացել է WikiLeaks-ի տնօրենը
Շաբաթ երեկոյան մահացել է WikiLeaks պորտալի տնօրեն Գևին Մաքֆեդիենը: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է կազմակերպությունը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մաքֆեդիենը եղել է WikiLeaks-ի տնօրենը, ԱՄՆ հետազոտական լրագրության կենտրոնի հիմնադիրը և Ասանժի մտերիմ ընկերը: Նա մահացել է 76 տարեկան հասակում: Նրա մահվան պատճառները դեռևս հայտնի չեն:
