Սիրիական բանակն ազատագրել է Հալեպի ՀՕՊ զորամասի տարածքը
Սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է Հալեպի հարավում տեղակայված ՀՕՊ զորամասի տարածքը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է սիրիացի ռազմական աղբյուրը: Բանակի գրոհը սկսվել է կիրակի լուսաբացին: Զինվորականներին հաջողվել է վերադարձնել վերահսկողությունը ահաբեկիչների ջոկատների հետ կատաղի մարտերից հետո. հայտնել է գործակալության զրուցակիցը: Աղբյուրի խոսքով՝ տարածքում արդեն աշխատում են ինժեներային ստորաբաժանումները, ընթանում են ականազերծման աշխատանքներ:
