Պարտադրված «եղբայրությո՞ւն»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Նրանք խոսել են Սիրիայում և Իրաքում վերջին զարգացումների մասին, մտքեր փոխանակել ահաբեկչության դեմ պայքարի խնդրի շուրջ: Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Թուրքիային «Սիրիայում «Իսլամական պետության» դեմ հաջող պայքար տանելու առիթով»: Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Հալեպում բախումները դադարեցնելու և քաղաքին մարդասիրական օգնություն հասցնելու հարցը: Նախագահներն ընդգծել են երկու երկրների միջև բոլոր բնագավառներում, մասնավորապես՝ առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության ընդլայնման վճռականությունը: Չնայած Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների բարելավմանը՝ Պուտինը չէր մեկնի Ստամբուլում, եթե սեղանին դրված լինի «Թուրքական հոսքի» ճակատագիրը, վերջերս նման կարծիք էր հայտնել The American Interest-ը։ Գազը երկար ժամանակ այն ամուր թելն էր, որ 1986-ից ի վեր կապում էր Մոսկվային և Անկարային: Այժմ նրանց կապն ավելի է ամրացել շնորհիվ ԱՄՆ-ի հանդեպ նրանց անբարյացակամ վերաբերմունքի: Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրում է ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Գյուլենին հովանավորելու համար, բացի դրանից՝ Թուրքիային նաև բարկացրել է վերջերս ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Հիլարի Քլինթոնի այն հայտարարությունը, որ Ամերիկան պետք է զենք մատակարարի սիրիացի քրդերին: «Թուրքական հոսքը» կարող է մերձեցնել Ռուսաստանին և Թուրքիային, սակայն չի դառնա այն գործոնը, որ կփոխի Եվրոպայի էներգետիկ անվտանգությանն առնչվող իրավիճակը: Բանն այն է, որ մենք ապրում ենք ածխաջրածինների ավելցուկի դարաշրջանում: Այժմ բավականին մեծ ծավալով գազ է արդյունահանվում, և գազի գինը անկում է արձանագրում նույնիսկ այն շուկաներում, որտեղ Ռուսաստանը մենատեր է: Նույնիսկ եվրոպական շուկաներն ավելի ճկուն և փոխկապակցված դարձնելու մասին ԵՄ-ում ռեֆորմների բացակայության դեպքում իշխանությունը մատակարարից անցել է սպառողին: Թուրքիայով Եվրոպա ձգվող ռուսական նոր գազատարը, եթե նույնիսկ այն կառուցվի, կարող է թվալ աշխարհաքաղաքական հանճարի գլխավոր ձեռքբերումը, սակայն իրականում թանկ արժեցող նախագիծ է, որի տնտեսական շահութաբերությունը, մեղմ ասած, կասկածելի է: «Թուրքական հոսքի» ենթադրյալ խորացումը Եվրոպա պետք է բաց լինի ոչ միայն «Գազպրոմի», այլև ուրիշ մատակարարների համար: Այլ խոսքով՝ Ռուսաստանը վերջնարդյունքում հովանավորելու է իր մրցակիցներին և զեղչեր է տրամադրելու տարանցիկ երկրներին, որպեսզի չկորցնի նրանց աջակցությունը: Սակայն այդ հարցերի քննարկումը կսկսվի հաջորդ տասնամյակում, իսկ առայժմ պետք է սպասել և հետևել, թե ինչպես կզարգանան ռուս-թուրքական հարաբերությունները: Հիշեցնենք, որ վերջերս Պուտինը էներգետիկ համաժողովի առիթով պաշտոնական այցով ժամանեց Ստամբուլ: Պուտին-էրդողան բանակցությունների արդյունքում վավերացվեցին մի շարք համաձայնագրեր, որոնց իրականացումը միայն շահույթ կբերի երկու երկրներին էլ: Ռուս-թուրքական հարաբերությունները, որ մինչև վերջերս, կարելի է ասել, գլխիվայր շրջված էին, վերջապես կարգավորվեցին և վերադարձան իրենց բնականոն ընթացքին: Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը աստիճանաբար կնվազեցնի Թուրքիայի կախվածությունը ԱՄՆ-ից: Սիրիայի և Իրաքի խնդիրները աշխարհագրական և տնտեսական առումներով ավելի շատ մոտ են Թուրքիային և Ռուսաստանին, քան ԱՄՆ-ին: Այնուամենայնիվ, պետք է այնպես անել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը չվնասի ԱՄՆ-ի հետ հարաբերություններին: Թուրք վերլուծաբանների կարծիքով՝ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները չեն կարող այլընտրանք լինել թուրք-ամերիկյան հարաբերություններին, սակայն և՛ Իրաքում, և՛ Սիրիայում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը: Թուրքիան չի կարող անտարբեր հետևել՝ ինչպես է ԱՄՆ-ը, իր շահերից ելնելով, վերակառուցում տարածաշրջանը: ԱՄՆ նպատակը Հյուսիսային Սիրիայուվ տարածաշրջանի նավթը Միջերկրական ծով արտահանելու համար էներգետիկ միջանցքի ստեղծումն է: Թուրքիայի կարծիքով՝ ԱՄՆ-ը այդ քայլով «ահաբեկիչների միջանցք» է ստեղծում Սիրիայի հյուսիսում: Դրան ի պատասխան՝ Թուրքիան Ռուսաստանի հետ ստորագրում է «Հյուսիսային հոսք»-ի մասին համաձայնագիրը: Թուրքիան համառորեն պնդում է, որ Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները՝ YPG-ը, Քրդական աշխատավորական կուսակցության ճյուղ է: ԱՄՆ-ը դա չի ընդունում և հակառակ Թուրքայի՝ շարունակում է հովանավորել նրանց: Թուրքիան Ջերաբլուսի գործողություններով փորձում է խանգարել դրան: Ինչպես թվարկված, այնպես էլ մի շարք այլ գործոններ փաստում են, որ ԱՄՆ-ը շատ հարցերում երկերեսանիություն է ցուցաբերում: Ապացույցներն ակնհայտ են: Հենց ԱՄՆ-ը աջակցում է՝ աս-Սիսիի հեղափոխականներին Եգիպտոսում: Հենց ԱՄՆ-ն է հովանավորում Ֆեթհուլլահ Գյուլենի ղեկավարած FETO կազմակերպությունը, որին Թուրքիան մեղադրում է երկրում հեղափոխության փորձ կատարելու միջոցով վիճակը ապակայունացնելու համար: Թուրքիայում համարում են, որ ԱՄՆ-ը, Թուրքիային իր ռազմավարական գործընկերը համարելով, շարունակում է նրա շահերը ոտնահարող քաղաքականություն վարել տարածաշրջանում: Այսպիսով, Թուրքիային ու Ռուսաստանին բացի տնտեսական շահերից` միավորում է նաև մեկ կարևոր գործոն` դա ԱՄՆ-ի հետ լուրջ հակասություններն են: Որքան մեծանում է Վաշինգտոնից դժգոհությունն` այնքան ավելի ամուր են «գրկում» միմյանց Պուտինն ու Էրդողանը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am