Լոնդոնը հիասթափված է
ТАСС-ը հաղորդում է , Միացյալ Թագավորության արտգործնախարարության ներկայացուցիչ Տոբիաս Էլվուդը հայտնել է այն մասին,որ Լոնդոնին անհանգստացրել ու հիասթափեցրել է զանգվածային մահապատիժը Սաուդյան Արաբիայում: «Լոնդոնը նախկինում Էր-Ռիադի առջեւ դրել է մահապատժի ենթարկվածների ճակատագրի հարցը՝ հույս ունենալով, որ Սաուդյան Արաբիան չի իրականացնի շիա քարոզիչ ան-Նիմրի, ինչպես նաեւ անչափահասների հանդեպ կայացված մահապատժի վճիռը»,ասել է նա: Անգլիացի պաշտոնյան մտահգություն է հայտնել նաեւ մահապատժից հետո Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան դեմ հարձակման առնչությամբ: Միաժամանակ, Էլվուդոի խոսքով, Մերձավոր Արեւելքում կան ուժեր, որոնք ձգտում են միջդավանական բախումների, որոնց նա կոչ է արել զգուշության եւ պատասխանատվության:
