Ալիեւը եւ Մադուրոն քննարկել են նավթի գները
«Թրենդ»-ը հայտնում է ,որ Ադրբեջանի եւ Վենեսուելայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Նիկոլաս Մադուրոն Բաքվում քննարկել են համագործակցության ուղղությունները: Իմ այցն Ադրբեջան երկկողմանի կապերի զարգացման ճանապարհ կհարթի,հայտարարել է Նիկոլաս Մադուրոն : Կողմերը քննարկել են առեւտրի, ներդրումների, էներգետիկայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Զրույցի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել ՕՊԵԿ անդամ եւ այդ կազմակերպության անդամ չհանդիսացող երկրների միջեւ համագործակցության հարցերի վերաբերյալ՝ համաշխարհային շուկայում նավթի գների կայունացման տեսանկյունից: Բանակցությունների արդյունքում ստորագրվել է 3 համաձայնագիր: Երկու երկրների նախագահները համատեղ հայտարարություն են ստորագրել, իսկ ԱԳ նախարարները՝ ԱԳ նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի վերաբերյալ հուշագիր:
