Գերմանիան 34 մլն եվրո է տալիս

Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Մոսուլն ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումից ազատագրելու հետևանքով ավելի շատ փախստականներ կձգտեն գնալ Իրաքի այլ շրջաններ ու Թուրքիա: Այս կապակցությամբ պաշտոնական Բեռլինը պատրաստ է առանձնացնել 34 մլն եվրո, որը կտրամադրվի փախստականների կարիքները հոգալու համար: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին հայտնել է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարար Գերդ Մյուլլերը: «Միայն Մոսուլի և դրա շրջակայքի համար մենք կարող ենք հատկացնել հավելյալ 34 մլն եվրո` որպես շտապ օգնություն»,- ասել է նա: ՄԱԿ-ի տվյալներով` Մոսուլից կարող է փախչել մինչև 1 մլն մարդ: Թե նրանցից քանիսն ի վերջո կհայտնվեն Գերմանիայում` Մյուլերը դժվարացել է պատասխանել: «Ես դա ասել չեմ կարող, սակայն դա շատ դրամատիկ իրադրություն կլինի»,- ասել է նա: Մոսուլն ԻՊ-ից ազատագրելու ցամաքային գործողությունները սկսվեցին հոկտեմբերի 17-ի առավոտյան: Իրաքյան կառավարական ուժերից բացի, դրանց մասնակցում են նաև քրդական միավորները, ինչպես նաև միջազգային հակաահաբեկչական կոալիցիան: Մոսուլն Իրաքի` մեծությամբ երկրորդ քաղաքն է, որն ունի 1.3 մլն բնակչություն: Այն երկու տարուց ավելի գտնվում է ծայրահեղական խմբավորման հսկողության տակ:

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am