Ձեռքերս կապել են ու փորս սկսել են առանց նարկոզի ծակել. պատմում է Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսից տուժած վարորդը. news.am

Ռուսաստանում Մոսկվա-Երեւան երթուղու վթարված ավտոբուսի երկրորդ վարորդին Վլադիկավկազի հիվանդանոցում պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել: NEWS.am-ի հետ զրույցում 31-ամյա Ավագ Ծատինյանը պատմեց, որ վթարից հետո 4 օր հիվանդանոցում անօգնական պառկած է եղել, իսկ սնունդով եւ հագուստով օգնել են միայն նույն հիվանդասենյակում գտնվող ազգությամբ օս հիվանդները, մինչեւ օգնության է հասել Հայաստանից մեկնած նրա կինը։ «Վլադիկավկազի հիվանդանոցում ինձ բուժօգնություն չի ցուցաբերվել, ես 4 օր պառկած եմ եղել՝ անօգնական, ինձ ուրիշներն են հաց տվել, հագուստ տվել, հիվանդասենյակի ժողովուրդն է օգնել ինձ: Եթե կինս չգար, կարող է վիճակս ավելի վատանար: Երեք օր աչքիս վիրակապը չի փոխվել, արյունս չորացել էր, չէի կարողանում աչքս բացել, դեղ էր պետք, որ աչքիս կաթեցնեմ, մեկը չկար բերեր, որ կաթեցնեմ, դեղորայքային օգնություն էլ չի ցուցաբերվել: Գալիս էին միայն սիստեմա էին միացնում, սրսկում, գնում էին, ոչ մի բան չէին անում»,-պատմեց ավտովթարից տուժածը: Ավագ Ծատինյանի խոսքով, Վլադիկավկազի հիվանդանոցում իրեն էնդոսկոպիկ հետազոտության են ենթարկել առանց անզգայացման. «Իմ ձեռքերը կապել են, տարել են, փորս սկսել են առանց նարկոզի երեք տեղից ծակել: Գոռում եմ, ասում եմ՝ ես միայն աչքիս հետ խնդիր ունեմ, ոչ ոք չէր լսում: Հետո տեսան, որ վատանում եմ, գոռում, ճչում եմ՝ սրսկեցին, թե նարկոզ տվեցին, լավ չեմ հիշում: Անիմաստ տեղը երեք տեղից ծակել են՝ ուզում էին տեսնել՝ արյունահոսություն կա, թե ոչ»:     Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am