Արսինե Խանջյանը դատի է տվել ոստիկանությանը

Աշխարհահռչակ սփյուռքահայ կինոռեժիոր Ատոմ Էգոյանի կնոջ՝ հանրահայտ դերասանուհի Արսինե Խանջյանի անունից հայցադիմում է ներկայացվել Վարչական դատարան՝ ընդդեմ ոստիկանության: Հայցադիմումն արդեն ընդունվել է դատավոր Կարեն Ավետիսյանի վարույթ: Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Արսինե Խանջյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը, հիմնական հայցապահանջը ոստիկանության գործողություններն ոչ իրավաչափ ճանաչելն է: Ներկայացվել է նաև 500.000 ՀՀ դրամի չափով բարոյական վնասի հատուցման պահանջ՝ արդեն որպես հետևանք: Երևանի Մ.Խորենացի փողոցից Արսինե Խանջյանին բերման էին ենթարկել ոստիկանության զորքերի զորամաս, որտեղ նրան ապօրինաբար պահել էին՝ երեք ժամից ավելի, առանց որևիցե պատճառաբանության: «Բացի այդ, երբ որ մենք ներկայացել ենք այնտեղ և որպես իրավաբան ցանկանում էինք մուտք գործել, նաև խոչընդոտել են իրավաբանի մուտքն այնտեղ»,- ասաց փաստաբանը: Արամազդ Կիվիրյանը նշեց, որ Ա.Խանջյանի ձեռքից վերցրել էին նրա բջջային հեռախոսը՝ դա նույնպես ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողություն է: Ըստ Ա.Խանջյանի ներկայացուցչի, այնտեղ բազմաթիվ մարդիկ են եղել, ովքեր բերման էին ենթարկվել, մոտավորապես, 80-100-ի կարգի, մարզադահլիճում բոլորին պահել են՝ առանց որևէ պատճառաբանության: «Որոշակի առումով կարծես թե առևանգում լինի, համենայն դեպս դրա համար իրավական հիմք չկա»,- ասաց փաստաբանը: Արամազդ Կիվիրյանը փաստեց՝ ոստիկանության նկարագրված գործողություններն ոչ իրավաչափ են. ոստիկանությունն իրավունք չուներ որևէ ձևով սահմանափակել անձի ազատությունը, խոչընդոտել նրա տեղաշարժվելու, ազատ արտահայտվելու իրավունքին: «Ոստիկանությունը հետագայում հայտարարություններ էր տարածել, որ ինչ-որ շփոթմունք է տեղի ունեցել և այլն: Ճիշտն ասած չգիտեմ արդյոք նրանք դատական պրոցեսի ընթացքում պնդելո՞ւ են այդ մոտեցումը, թե՞ ոչ, սակայն շփոթմունք տեղի ունենալու մասին այդ դիրքորոշումը, որը որ մամուլում հրապարակվել է ոստիկանության անունից, չի տեղավորվում իրավական դաշտում և եթե դատական գործընթացում ոստիկանությունը պատրաստվում է դրանով հիմնավորել, ապա մենք մեր հակափաստարկները կներկայացնենք այդ մասով»: Փաստաբանը հավելեց, որ «ոստիկանությունը սիրում է գալ ինչ-որ դատական պրոցեսների և լրիվ այլ ձևով ամեն ինչը ներկայացնել և փորձել ինչ-որ ձևով իրենց գործողություններն արդարացնել: Տեսնենք ինչով կփորձի արդարացնել ոստիկանությունն իր անօրինական գործողությունները»: Փաստաբանը հույս հայտնեց, որ Հայաստանի դատական ատյանները գոնե ի զորու կլինեն, ի վերջո կունենան արդարադատություն իրականացնելու կամքը գոնե այս գործով: «Մեծ հույսեր չեմ կապում՝ հաշվի առնելով տիրող իրավիճակը: Գործի քննությունը, կարծում եմ, հրապարակվելու ու լուսաբանվելու է, միգուցե դրանով նաև դատարանը կաշկանդված կլինի»,- ասաց Արամազդ Կիվիրյանը՝ հավելելով, որ նմանատիպ շատ գործերով արդյունքներն իրեն չեն գոհացնում:  

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am