Նոր մանրամասներ՝ երեկ ԱԱԾ-ականների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից

Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժնում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 20-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Volkswagen Polo-ի վարորդի և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան վարել է Շիրակի մարզի Մարալիկ գյուղի բնակիչ, 25-ամյա Սամվել Նահապետյանը: Հիվանդանոց են տեղափոխվել վարորդը և ուղևորներ, Գյումրի քաղաքի բնակիչներ, 24-ամյա Հայկ Սերոբյանը, 26-ամյա Սերյոժա Սերոբյանը, 22-ամյա Տիգրան Սերոբյանը և 23-ամյա Արտյոմ Նահապետյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Հայկ, Մերուժան, Տիգրան Սերոբյանները, իսկ վարորդ Ս. Նահապետյանն ու մյուս վիրավոր Ա. Նահապետյանը եղբայրներ են: Բոլորն էլ ծառայում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության N զորամասի N ուղեկալում՝ որպես պայմանագրային զինծառայողներ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Volkswagen Polo մակնիշի 34 TQ 334 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մեծավան-Տաշիր ավտոճանապարհին դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորներ քաղաքացիների օգնությամբ դուրս էին բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Տաշիր բժշկական կենտրոն: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Տաշիրի ոստիկանապետ Արտակ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից դեպքի վայր էր ժամանել հերթապահ հետաքննիչը:

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am