Հոգեւոր հովվին ծեծի ենթարկած Ական ներողություն է հայցել, հոգեւորականը կների՞

Լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր տարածվել, որ Վանաձորի ՀՎԿ-ի (նախկին ՕԵԿ) քաղաքապետի թեկնածու Արկադի Փելեշյանը՝ Ական, ներողություն է հայցել Վանաձորի Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանից, որին ծեծի էր ենթարկել՝ քաղաքապետի ընտրություններում իրեն չսատարելու համար: Լուրը ճշտելու համար Armtimes.com-ը զրուցեց Ռաֆայել Գրիգորյանի հետ. - Պարոն Գրիգորյան, Արկադի Փելեշյանը Ձեզնից ներողություն է հայցել: - Բազմիցս նման դրսեւորումներ եղել են, շատերի միջոցով փոխանցել է ներողությունը, քանի որ հիմա պաշտոնապես լրատվամիջոցի միջոցով է հայցում իմ ներողամտությունը, ես կկողմնորոշվեմ ինչպես վերաբերվել այդ խնդրին:  - Հնարավո՞ր է բողոքը հետ վերցնեք: - Հետագան ցույց կտա: - Չե՞ք կարծում, որ ավելի ճիշտ է նման դեպքերից խուսափելու համար, որպեսզի վերջինս իր պատիժը կրի օրենքի շրջանակում ու պատասխանատվության ենթարկվի, քանի որ Վանաձորում մինչ այս դեպքն է ոչ բարի համբավով է աչքի ընկել: - Տվյալ դեպքում, ես ավելի շատ կփորձեմ քրիստոնեական արժեքներից ելնելով դրսեւորել իմ վերաբերմունքը՝ որպես քրիստոնյա հանդես գալով: -Եւ ներե՞ք: Հավանական է: -Բողոքն էլ հե՞տ կվերցնեք: - Կքննարկեմ փաստաբանիս հետո, նոր կկողմնորոշվեմ: - Հնարավո՞ր է փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո բողոքը հետ վերցնեք: - Հնարավոր է, չեմ բացառում: - Պարոն Գրիգորյան, Արկադի Փելեշյանն այդ դեպքից հետո փորձե՞լ է մուտք գործել եկեղեցի, զրուցել Ձեզ հետ: -Այո, եղել է, բայց ես պատրաստ չեմ եղել հոգեբանորեն: - Այդ դեպքը հանրության շրջանում մեծ աղմուկ էր առաջացրել, մտավախություն չունե՞ք, որ հակառակ ազդեցութուն կունենա, եւ մարդիկ Ձեզ կքննադատեն քրիստոնեաբար վարվելու համար: - Ես հիշում եմ, որ նմանատիպ վերաբերմունք ցուցաբերեց նաեւ Հռոմի պապը, այն քրիստոնեության մեջ ընդունված մշակույթ է,  նույնիսկ Հիսուսը խաչի վրա աղոթում էր իրեն խաչողների համար: - Փելեշյանը նաեւ պնդում է, որ լրագրողներն են աղմուկ բարձրացրել` հարցին քաղաքական երանգ տալով, Դուք դեռ պնդո՞ւմ եք, որ նա մուտք է գործել եկեղեցի եւ հարձակում գործել Ձեզ վրա՝ ընտրություններին իրեն չսատարելու համար: Միանշանակ, ինչ ասել եմ հարցազրույցներում, նաեւ ձեզ հետ զրույցումհամապատասխանում է իրականությանը, սուտ խոսելը մեղք եմ համարում: ՀԳ. Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն Փելեշյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, մեր տեղեկություններով նա մեղքը չի ընդունել ու հրաժարվել է ցուցմունք տալուց:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am