Ասել է` ես պարտքերի մեջ եմ, չունեմ քեզ ոչ մի կոպեկ տալու ու դանակահարել է. նոր մանրամասներ

Hraparak.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել հոկտեմբերի 19-ին «Պատանի լրագրողների» դպրոցում տեղի ունեցած դանակահարության դեպքի մասին: Մեր տեղեկություններով` Լևոն Սահակյանի նշանածը՝ Արեգնազ Թովմասյանը, 2 ամիս առաջ աշխատանքից դուրս է եկել, քանի որ չի դիմացել տնօրենի «այլանդակություններին». «Աջուձախ սաղին խաբելով ֆռում էր: Բայց Արեգնազը շարունակել է դասավանդել՝ հանուն աշակերտների: Լևոնը իմացել է, որ նշանածը կոպեկ-կոպեկ ամիսներ հետո նոր կարողացել է գումար պոկել: Աշխատանքից դուրս գալուց հետո տնօրենը դեռ պարտք է եղել Արեգնազին: Վերջինս Լևոնին ասել է, որ այդ գումարը իրենց պետք չի: Դա «ապասնի» մարդ ա: Առաջ էլի դեպքեր են եղել, ինչպես հետո պարզվել է, տնօրենի հետ կապված: Վահան Ղազարյանը խոսել էր Լևոնի հետ, ասել՝ 2 ամսից արի, ամբողջ գումարը կտամ: Բայց դեռ էդ օրը չեկած, կանչել ա Լևոնին ու ասել՝ արի, գումարը տալիս եմ: Լևոնը գնացել ա, տնօրենը ասել ա՝ ես պարտքերի մեջ եմ, չունեմ քեզ ոչ մի կոպեկ տալու ու դանակահարել ա: Մի 2 ժամ առաջ էլ աշխատողներին հեռացրել ա գործից, ասել՝ էլ չենք աշխատելու: Դրանից 2 ժամ հետո դեպքը եղել ա»: Մեր աղբյուրը փոխանցում է, որ Լևոնը իր ավտոմեքենայով մի կերպ, ինքնուրույն հասել է հիվանդանոց և ընդունարան մտնելուն պես բժիշկները տարել են վիրահատարան: Փորձեցինք կապ հաստատել նաև հակառակ կողմի փաստաբանի հետ, սակայն այդպես էլ չկարողացանք,  քանի որ դեռ պարզ չէ` Վահան Ղազարյանը ունի՞ հանրային պաշտպան կամ փաստաբան, թե ոչ, իսկ «Պատանի լրագրողների» դպրոցից ոչ մի հեռախոսահամար չկարողացանք գտնել: Հիշեցնենք, որ առավոտյան «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Լևոնի առողջական վիճակում որոշակի դրական միտում նկատվել է, բայց նրա վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Նշենք նաև, որ քննչական կոմիտեում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ): Վահան Ղազարյանը ձերբակալվել է։

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am