Պուտին,մենք ձեր հետ համաձայն չենք.Շուլց
DW-ին տված հարցազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն ասել է,որ Եվրամիությունը պետք է հստակ ազդանշան հղի Ռուսաստանին՝ ցույց տալով, որ համաձայն չէ և չի ընդունում նրա գործողությունները։ «Այն, ինչ անում է Ռուսաստանը, բացարձակապես անընդունելի է։ Այս երկրի ագրեսիվ գործողությունների հետևում կանգնած է հասարակության այնպիսի մոդել, այնպիսի աշխարհայացք, որն ընդհանուր ոչ մի բան չունի փոխադարձ հարգանքի եվրոպական փիլիսոփայության հետ։Ուղերձը, որը եվրոպացիները պետք է հասցնեն Պուտինին, հետևյալն է․մենք ձեր հետ համաձայն չենք»,-ընդգծել է Շուլցը։
Եվրոպացիները պետք է կոշտ դիրքորոշում բռնեն այս հարցում, բայց միևնույն ժամանակ չպետք է դռները փակեն Ռուսաստանի համար, եթե վերջինս ցանկանա նստել բանակցությունների սեղանի շուրջ,-ընդգծել է Մարտին Շուլցը:
