ՌԴ-ն մեկ օրով կերկարացնի Հալեպում «մարդասիրական դադարը»
«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է,որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է,որ Ռուսաստանը որոշում է կայացրել մեկ օրով երկարաձգել սիրիական Հալեպում «մարդասիրական դադարը»: «ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ՝ որոշում է կայացվել մեկ օրով «մարդասիրական դադարը» երկարաձգելու մասին: Հալեպում «մարդասիրական դադարի» երկարաձգմանն աջակցում է Սիրիայի Արաբական Հանրապետությունը»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարը:
