Սերժ Սարգսյանն ասել է,թե ինչ վտանգ է ներկայացնում Եղնուկյանը

Կարո Եղնուկյանը հոկտեմբերի 19-ով թվագրված հայտարարություն է տարածել «Երևան – Կենտրոն» ՔԿՀ-ից: Հայտարարության մեջ նշվում է.մաս 2   Վերջերս ՀՀ Նախագահը նեղ շրջապատում իմ կարգավիճակի հետ կապված շփումների ժամանակ հայտարարել է, որ ես սպառնում եմ ազգային անվտանգությանը: Եթե կա նման ենթադրություն անելու որևէ թեկուզև աննշան հիմք, ապա թող բոլոր հիմքերը հրապարակվեն, եթե ոչ, նշանակում է, որ Նախագահը անձնական վրեժխնդրություն է դրսևորում: Բացի այն, որ Նախագահը խախտում է անմեղության կանխավարկածը, նա ինձ պատժելով վրեժխնդիր է լինում նաև եղբորիցս, ով «հանդգնել էր» մի քանի տարի առաջ Նյու-Յորքում, Կոլումբիայի համալսարանում քննադատել Նախագահին քաղբանտարկյալների մասով: Այստեղ Նախագահը ևս խախտել էր անմեղության կանխավարկածը և դեռ դատաքննությունը չավարտված ասել էր, որ Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել: Այս ամենից հետո ավելի քան անհասկանալի է ԱՄՆ դեսպանի դիրքորոշումը, ով ներկայացնում է ԱՄՆ կառավարությանը: Ես դեսպանին բազմիցս խնդրել եմ, որ նա հայտարարությամբ հանդես գա՝ դատապարտելով, որ Հայաստանում չարաշահվում է նախնական կալանքը, այդ թվում նաև իմ նկատմամբ: Ես չէի ցանկանում, որ Դեսպանը իմ անմեղության մասին հայտարարություն անի, այլ բացառապես նախնական կալանքի: Ի դեպ այս մասին արդեն ԱՄՆ պետական դեպարտամենտը Հայաստանի մասին իր տարեկան զեկույցում արդեն նշել էր: Իր հերթին էլ դեսպանը ինձ ուղղված նամակում ևս նշել էր այս մասին: Կալանքի ընթացքում դեսպանատան հետ իմ անմիջական կապը եղել է Հյուպատոսի տեղակալ Ադամ Քոլվինը, ով վերջին անգամ ինձ այցելեց հացադուլի հինգերրորդ օրը, սակայն անգամ չհետաքրքրվեց իմ առողջական վիճակով: Նա ինձ ասաց, որ մենք ի պաշտոնե չենք կարող նման հայտարարություն անել: Այս պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ հենց Դեսպանն է իր նամակով հայտնել ինձ և եղբորս, որ իրենք կարող են դատապարտող հայտարարությամբ հանդես գալ երեք դեպքերում. 1) Երբ մեղադրանքը և մեղսագրվող գործողությունները վկայում են, որ ես քաղաքական հալածյալ եմ, 2) Երբ խախտվել է իմ այնպիսի հիմնարար դատավարական իրավունք, (Due process) որը նախատեսված է Հայաստանի օրենքներով և միջազգային պայմանագրերով 3) Երբ խտրականություն կա, իմ որպես ԱՄՆ քաղաքացու նկատմամբ: Մենք այս երեք հանգամանքների մասին էլ բազմիցս բազմակողմանի փաստերով ապացուցել ենք և նամակներով դիմել Դեսպանին, և նրանից մինչև այսօր այդ փաստերից որևէ մեկի հետ կապված աննշան անհամաձայնություն չենք ստացել, բացառությամբ Միրոնովի գործի հանգամանքների, ինչի առընչությամբ ինձ կտրուկ ասել են Միրոնովի դեպքի հետ դու գործ չունես: ԱՄՆ հյուպատոսը եղբորս հայտնել է, որ Դեսպանը իմ հարցով խոսել է նաև ՀՀ Նախագահի հետ, ով ասել է, որ Դեսպանի կողմից կատարված հայտարարությունը կվնասի և անօգուտ կլինի: Ավելին, Դեսպանը ինձ ուղղված իր նամակում նշում է, որ ինքը խորհրդակցել է իր թիմակիցների և Հայաստանի իշխանությունների հետ, թե ինչքանով է նպատակահարմար հայտարարություն անել իմ մասին: Հայտարարություն անելու կամ չանելու քննարկումները, ևս հերքում է այն միտքը, որ Դեսպանը իրավասու չէ նման հայտարարություն անել: Հարց է առաջանում եթե չէիք կարող հայտարարություն անել, ապա ինչու էիք քննարկում և ծանրութեթև անում այդ հարցը՝ հատկապես Հայաստանի պաշտոնյաների հետ: Այդ երբվանից է մոլորակի գերտերության դեսպանը (հանձինս ԱՄՆ կառավարությանը) իր որոշումների համար խորհրդակցում այլ պետության իշխանավորների հետ: Այս հանելուկին ավելացնենք ևս մեկը, որ այս քննարկումների ժամանակ Դեսպանը իր թիմակիցներով գտել է, որ իրենց հայտարարությունը անարդյունավետ կլինի և կվնասի ինձ: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Դեսպանը կարող է հայտարարություն անել, սակայն չի անում: Ի վերջո այդպես էլ ինձ պարզ չեղավ, թե Դեսպանը բոլոր պաշտոնավորների հետ ինչ է խոսել իմ մասին, նրանք ինչ են ասել, որ Դեսպանը ելնելով իմ «շահերից» հայտարարություն չի անում: Դեսպանը ինձ ուղղված իր նամակում նշում է, որ ինքը հանդիպել է Գլխավոր դատախազին, ՀՔԾ-ի պետին, Արդարադատության նախարարին և ՄԻՊ-ին և իմ հարցը նրանց մոտ առաջ է քաշել: Սակայն դժբախտաբար Դեսպանը ինձ չի ասում, թե նրանք ինչ են ասել: Փաստորեն բոլորը խոսում են իմ շահերի մասին, բայց ես ոչ մի բանից տեղյակ չեմ: Քանի որ նախնական կալանքի մասով հայտարարություն չեղավ, ես խնդրեցի, որ դեսպանը հանդես գա մարդասիրական տեսանկյունից, և հանդես գա գրավ կիրառելու խնդրանքով, հատկապես այն պարագայում, որ դատարանը կալանք էր կիրառել բացառապես այն բանի համար, որ զինված խմբի անդամները դեռևս չէին ազատել շինությունները: Այժմ բոլորովին այլ իրավիճակ է: Այս գրավ կիրառելու մարդասիրական քայլի մեջ, որևէ իրավական կամ քաղաքական միջամտություն չկա, սա բոլորովին անմեղ և արժանապատիվ քայլ էր: Սակայն Դեսպանը կրկին չարեց սա առանց որևէ պարզաբանման: Վստահ եմ, որ Դեսպանը գիտակցում է, որ այս իշխանությունները հաշվահարդար են տեսնում իմ նկատմամբ և նրանք ինձ պետք է պահեն կալանքի տակ, որքան ցանկանան: Դա կարող է ձգվել առնվազն 3 տարի (1 տարի նախաքննություն և երկու տարի դատաքննություն), այն էլ լավագույն դեպքում, եթե դատարանը ինձ արդարացնի, (վատագույն դեպքում ինձ սպառնում է 20 տարի ազատազրկում): Այս անարդարությունը խափանելու համար երկու ճանապարհ կա (քանի որ ցավոք իրավական ճանապարհով հարցի լուծման տարբերակը չի աշխատում): Մի տարբերակը նա է, որ Դեսպանը, հետևաբար նաև ԱՄՆ կառավարությունը հրապարակային հայտարարություն անի, որ իմ նկատմամբ կալանք ընտրելը և գրավ չկիրառելը անարդարացի է, և միաժամանակ ճնշում գործադրի իշխանությունների նկատմամբ, որ ինձ ազատ արձակեն, և երկրորդ տարբերակը, որ Հայաստանում իշխանափոխություն լինի և բոլոր քաղբանտարկյալները ազատ արձակվեն: Դեսպանի կողմից այս հանգամանքը լավ իմանալով ոչինչ չանելը և նման դիրք բռնելը ինձ հուշում է, որ այստեղ առկա է քաղաքական դավադիր համաձայնություն: Հուսով եմ, որ Դեսպանատունը կվերանայի իր մոտեցումը կընդունի արդար դիրքորոշում, ինչը համահունչ կլինի ամերիկյան դարեր շարունակ պահպանվող և կիրառվող արդարության, ազատության և հավասարության սկզբունքներին: Քաղբանտարկյալ՝ Կարո Հակոբի Եղնուկյան «Երևան – Կենտրոն» ՔԿՀ-ի կալանավոր

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am