Սիրելի Կարո, գիտենք, որ դու վհատուողը չես ու մենք դեռ միասին շարունակելու ենք մեր պայքարը

Ահա ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿԵԱՆԻ վերաբերեալ ԱԻՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ քննարկուած եւ ընդունուած վերջնական տարբերակը։ «ԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ԽՂՃԻ ԿԱԼԱՆԱՒՈՐ ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿԵԱՆԻ ԲՈՂՈՔԻ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ 19 հոկտեմբերի, 2016թ., Երեւան ԱԻՄ ներկայացուցչական խորհուրդը իր մտահոգութիւնն է յայտնում աւելի քան 12 օր բողոքի հացադուլի մէջ գտնուող ԽՂՃԻ ԿԱԼԱՆԱՒՈՐ - ՔԱՂԿԱԼԱՆԱՒՈՐ, ԱԻՄ Ներկայացուցչական խորհրդի անդամ, ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկեանի առողջութեան առիթով եւ կոչ է անում նրան իր արդարացի բողոքն ընդգծելու համար բաւարարուել 12 օրուայ հացադուլով։ Մենք գիտենք, որ հացադուլի ընթացքում Կարո Եղնուկեանը նաեւ հրաժարւուել է տարիներ շարունակ ընդունած, իրեն անհրաժեշտ կանխարգելիչ դեղամիջոցներից։ Մեզ հասած տեղեկութիւնների համաձայն այժմ Կարո Եղնուկեանի առողջական վիճակը ծայրաստիճան սրուած է։ Սիրելի Կարո, դու 28 տարի է ԱՄԿ-ԱԻՄ համազգային պայքարի առաջին գծում ես։ Դու ԱԻՄ եկար մեր ժոովրդի համար ամենավճռական փուլում, երբ հայութեանը պէտք էր բացատրել, որ մենք չունենք աւելի կարեւոր խնդիր քան Հայաստանի անկախութիւնը, որ Արցախը փրկելու ճիգերն առանց անկախ Հայաստանի ինքնասպանութիւն են։ Մեզ յաջողուեց այդ փուլում քաղաքական զարգացումները ճիշտ հունի մէջ դնել եւ զերծ պահել մեր ժողովրդին հերթական խաբէութիւնից։ Սակայն նոյն դաւադիրներն են այսօր Հայաստանի իշխանակիրները ու նրանց սթափեցնելու նպատակով քո անձնազոհութիւնը արդարացուած չէ։ Սրանց խորթ է առողջ բանականութիւնը, իսկ մենք դեռ պէտք է շարունակենք մեր տեւական աշխատանքներն ու պայքարը յանուն այն Հայաստանի, որի համար համախմբուել ենք ԱԻՄ-ում։ Ուստի եւս մէկ անգամ մենք կոչ ենք անում քեզ բաւարարուել մինչ այս պահը քո դրսեւորած բողոքի ցոյցով եւ դադարեցնել հացադուլդ։ Գիտենք, որ դու վհատուողը չես ու մենք դեռ միասին շարունակելու ենք մեր պայքարը նաեւ այսօրուայ «իշխանաւորների» ժառանգների առողջ ապագայի համար, զի ինչպէս ասուած է մեր երգերում՝ «...Հայրենեաց սուրբ սիրով մենք վեհանանք, Հայաստանն ազատենք...», «...Աստուած մեզ հետ է եւ օրհնեալ է մեր ուղին, Եւ կը յաղթենք, որքան էլ նենգ է թշնամին...»։ ԱԻՄ ՆԽ անունից Պարոյր Հայրիկեան»

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am