Հալեպում հումանիտար դադար է
ТАСС-ը հայտնում է ,որ հինգշաբթի առավոտից հումանիտար դադար է հաստատվել Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպում,այն կշարունակվի տեղական ժամանակով ժամը 08:00-ից մինչև 19:00-ն,
Սիրիայի կառավարությունը վաղօրոք հայտարարել է, որ Հալեպի մի քանի շրջաններում զորքերը հետ են քաշվում իրենց դիրքերից, որպեսզի «զինյալները հնարվորություն ունենան հատուկ ստեղծված միջանցքներով հեռանալ Հալեպի արևելյան շրջանններից»:
Իշխանությունները «բոլոր միջոցները ձեռնարկել են, որպեսզի իրականացվի խաղաղ քաղաքացիների ու վիրավորների անարգել տարհանումը, նաև ապահովվի զինյալների դուրսբերումը արևելյան թաղամասերից»:
Բնակիչների ու անզեն ապստամբների խմբերն սկսել են դուրս գալ քաղաքի՝ սիրիական բանակի կողմից պաշարված մասից:
