Ոչ մի հրաշք, ոչ մի հեղափոխություն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին շրջանառության մեջ դրվեց նորանշանակ վարչապետի եւ նրա կառավարության ծրագիրը, որը չնայած ընդամենը վեցամսյա գործողության ժամկետ ունի, սակայն չափից դուրս մեծ առաքելություն։ Այս ծրագրի հետ են կապված ոչ միայն հասարակության՝ լավ ապրելու հույսերը, այլեւ իշխանության՝ վերարտադրվելու։ Եվ ծրագրի ձախողումը ոչ միայն հասարակական հիասթափություն է առաջացնելու, այլեւ իշխանությունների ցասումն է բորբոքելու՝ չէ՞ որ Կարեն Կարապետյանի վրա դրված է վարկաբեկված ու երկիրն անդունդի եզրին հասցրած ՀՀԿ-ի համար շոգեքարշի դերակատարումը։ Շոգեքարշ, որը կարճ ժամանակում տեղաշարժեր կապահովի եւ ըստ այդմ՝ նաեւ նրան նշանակող իշխանական կուսակցության ու նրա լիդերների համար աթոռներ զբաղեցնելու եւս մի ժամկետ կամրագրի։ Երեկ մենք փորձում էինք հասկանալ, թե ինչ գաղտնի մեխանիզմներ ու բաղադրատոմսեր են նախանշված, որ այս մեծ ու պատասխանատու գործը գլուխ բերվի։ Ինչ են գրել այդ կախարդական ծրագրի մեջ, որ մեր տասնամյակներ կուտակված խնդիրները 6 ամսում նահանջեն, տնտեսությունն սկսի բարձրանալ, իշխանությունը դառնա պակաս ատելի, կյանքը՝ ավելի հաճելի։ Նրանք, ովքեր քիչ թե շատ հասցրել են ծանոթանալ Կարեն Կարապետյանի ծրագրին, ասում են, որ ստվերի կրճատման, հավասար մրցակցության, փոքր ու միջին բիզնեսին արտոնություններ տալու, մենաշնորհները վերացնելու, կոռուպցիան նվազեցնելու քայլեր են նախատեսված։ Ոչ մի հրաշք, ոչ մի հեղափոխություն, ոչ մի արտառոց բան չկա այդ ծրագրում։ Իսկ նպատակներն էլ հին են, ինչպես երկրագունդը։
Բայց նշում են նաեւ, որ արտառոցն այն մեծ ցանկությունն է, որ ունեն գործող վարչապետն ու նրա թիմը։ Եվ դա է հաջողության գրավականը։ Թեեւ, անկեղծ ասած, դժվար է հավատալ, որ նախորդները նման ցանկություններ չեն ունեցել»։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am