«Խաղեր տալ»` չի ստացվելու

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հարցազրույց է տվել ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը, որտեղ հայտնել է, որ առաջիկայում այցելելու են՝ Ադրբեջան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ. «Մտադիր ենք ուսումնասիրել հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում», ասել է նա՝ հավելելով, որ համանախագահները ճշտելու են նաև ռազմական իրադրությունը հակամարտության գոտում: Ռուսաստանցի համանախագահը փաստացի ասել է, որ գալիս են ստուգելու` նախկին պայմանավորվածությունների իրականացումը: Ինչպես հայտնի է, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո միջնորդները լուրջ ջանքեր են տանում շփման գծում կայունություն հաստատվի: Դրա ճանապարհին միջնորդներն առաջարկել են սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների կիրառումը, ԵԱՀԿ առաքելության կազմի ընդլայնումը, այսինքն` մոնիտորինգային առաքելության մեծացում: Ադրբեջանն ամիսներ շարունակ արհամարհում էր միջնորդների առաջարկները, իսկ մի առիթով էլ պարզապես Ալիևի մակարդակով ասվեց, որ չեն կարևորում այդ առաջարկները, ավելին համարում են` «հայերի տեխնիկական առաջարկություններ»: Հայկական կողմն ընդունել է միջնորդների առաջարկները: Այժմ, ռուսաստանցի համանախագահի  մակարդակով փաստացի արձանագրվում է, որ միջնորդները հաստատակամ են, և պնդում ու ակնկալում են իրենց առաջարկների կատարումը: Ասել է թե` ստուգելու են, թե արդյոք Ադրբեջանը կատարել է պահանջը: Ադրբեջանցի լրագրողը հարց է ուղղել Պոպովին նաև «բանակցային գործընթացում յոթ շրջանների վերադարձի մասին» վերաբերյալ: «Մենք բազմիցս ենք արտահայտվել ԼՂ-ի շուրջ տարածքների վերադարձի թեմայի վերաբերյալ: Այդ խնդիրը պետք է դիտարկել համալիր ՝ կարգավորման այլ տարրերի հետ ՝ ներառյալ Ղարաբաղի կարգավիճակի որոշումը, բոլոր փախստականների վերադարձ, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի պահպանում, խաղաղարար գործողությունների անցկացում: Կարգավորման գործընթացը՝ միասնական փաթեթ է, և ցանկացած փորձ դրանից առանձին տարրեր մասնատելու, որն այս կամ այն կողմը նախընտրում է, անարդյունավետ է», - ասել է Իգոր Պոպովը: Այստեղ ուշագրավ է այն, որ ռուսաստանցի համանախագահը, ըստ էության, հասկացրել է, որ Ադրբեջանից ժամանակ առ ժամանակ հնչող` «բոլոր շրջանների վերադարձ», կամ` «Ղարաբաղը Ադրբեջանի կազմ պետք է վերադառնա», այս և նմանատիպ այլ հայտարարություններն անիմաստ են: Այսինքն, համանախագահները բաց տեքստով արդեն հասկացնում են Ալիևին, որ նրա` բանակցություններից խուսափելու ու կարգավորման գործընթացը այլ ուղով տանելու «ջանքերը» դատապարտված են: Թամար Բագրատունի

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am