«Մեծ» ու «ազնիվ» առաջնորդի ընկերը

Ինչպես երևում է Ադրբեջանում նեղն են ընկել: Թե՛ Ռուսաստանի, թե՛ Միացյալ նահանգների պաշտոնյաներն արձանագրեցին վերջերս, որ ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ լավատեսության հիմքեր չկան: Պաշտոնական Բաքուն այնքան վիրավորվեց այս արձանագրումներից հետո, որ որոշեց սեփական «զիջումները» առաջարկել: Ադրբեջանի նախագահը ծավալուն հարցազրույց է տվել «Նովոստի» լրատվական գործակալությանը` Դմիտրի Կիսելյովին, որտեղ նշել է, թե Ինքնավար հանրապետության կարգավիճակն է առավելագույն փոխզիջումը Ղարաբաղի հարցում, որին պատրաստ է այսօր գնալ Ադրբեջանը: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի քննարկվում և չի կարող քննարկման առարկա դառնալ, մենք չենք համաձայնի տրամադրել Ղարաբաղին անկախ կարգավիճակ, և հայկական կողմը սա շատ լավ գիտի։ Սակայն խելացի փոխզիջում հնարավոր է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության, կենսունակության, ինքնավարության ապահովումը, ինչպես նաև ադրբեջանական ներդրումային ծրագրերի իրականացում Ղարաբաղում։ Ինչպես նաև ազգերի խաղաղ գոյատևումն այս տարածքում մի պայմանով՝ որ Հայաստանը ազատի Ղարաբաղի շուրջ շրջանները», - հարցազրույցում ասել է Ալիևը՝ հավելելով․ «Այսպիսին է, մեր պատկերացմամբ, խնդրի կարգավորումը։ Եվ սա համահունչ է այն առաջարկներին, որոնց շուրջ մենք հիմա աշխատում ենք և որոնք միջնորդները առաջ են քաշում»: Նրա պնդմամբ՝ «առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման այդ տարածաշրջանը, այսինքն՝ Ղարաբաղը, նորմալ չի զարգանա»։ «Մենք խաղաղություն ենք ուզում, և մեր դիրքորոշումը կառուցողական է, իսկ Հայաստանը խաղաղություն է ուզում, սակայն չի ուզում վերադարձնել ուրիշի տարածքները», - նշել է Ալիևը: Ի պատասխան Կիսելյովի ճշտող հարցի, թե արդյոք հենց այս է Ադրբեջանի նախագահի պատկերացմամբ փոխզիջումը Ադրբեջանի կողմից, Հեյդար Ալիևի որդին հավելել է՝ կարող է փոխզիջում լինել տեղական ինքնակառավարման, ապագայում՝ Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակ տրամադրելու տեսքով, սակայն նախ և առաջ հայկական զորքերը պետք է դուրս գան Ղարաբաղի շուրջ շրջաններից։ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հայտարարել է, թե բանակցությունները դոփում են տեղում հայկական կողմի ոչ-կառուցողական դիրքորոշման պատճառով։ Անդրադառնալով բանակի զինման հարցին՝ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը զենք է գնում մի շարք պետություններից՝ Թուրքիայից, Բելառուսից, Իրանից, Իսրայելից, նոր պայմանագրեր է կնքել նաև Պակիստանի հետ, սակայն հիմնական գործընկերը Ռուսաստանն է, ում հետ Ադրբեջանը վերջին տարիներին այս բնագավառում շուրջ հինգ միլիարդ դոլարի պայմանագրեր է կնքել։ Ընդ որում, ադրբեջանական կողմի պնդմամբ, այդ պայմանագրերով նախատեսված զենքի մեծ մասը Ադրբեջանն արդեն ստացել է։ Հարցազրույցում Ալիևը բողոքել է Արևմուտքից, պնդել է, թե Արևմուտքը փորձում է խառնվել Ադրբեջանի ներքին գործերին՝ աջակցելով ընդդիմադիր կուսակցություններին, մինչդեռ, Ադրբեջանի նախագահի հավաստմամբ, իր երկրում այսօր չկա լուրջ ընդդիմություն, և իշխանությունը վայելում է բնակչության լիակատար աջակցությունը։ Ռուս-թուրքական հարաբերությունների առնչությամբ Ադրբեջանի նախագահը հայտարարել է՝ այնպիսի տպավորություն ունի, որ երրորդ ուժերն են մեղավոր դրանց վատթարացման համար։ Նա նաև չի հերքել իր դերակատարությունը Պուտին-Էրդողան հարաբերությունները կարգավորելու հարցում։ Վլադիմիր Պուտինի մասին խոսելով՝ Ալիևն ընդգծել է, որ բարեկամական լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահի հետ, որ Պուտինը մեծ, ազնիվ մարդ է, «մեծ երկրի մեծ առաջնորդ»: Ալիևի հարցազրույցը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցից առաջ, իհարկե, կոնկրետ նպատակ ունի: Կրկին` փակուղի մտցնել փոխզիջումներով խաղաղ կարգավորման հնարավորություններն ու բանակցային գործընթացի շարունակականությունը: Հայաստանն արձագանքել է Ալիևի հայտարարությանը` ԼՂ-ին ինքնավարություն տրամադրելու վերաբերյալ: «Ազատությանը» ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն ասել է․ «Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները կարելի է դիտարկել որպես իրականությունը ոտքից գլուխ շուռ տալու, բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական անհաջող փորձ։ Հենց Ալիևի կողմից մեջբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Ավելի լավ կլիներ, որ Ադրբեջանի ղեկավարությունը ինքնախաբեությամբ չզբաղվեր և թոզ չփչեր ադրբեջանական հասարակության աչքերին։ Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարը արդեն հրապարակավ խոստովանել էր բանակցությունների իրական բովանդակության մասին՝ նշելով, որ Բաքվին հորդորում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Ալիևի հույսը կրկին Պուտինն է: Նա գովեստի խոսքեր է շռայլում «մեծ առաջնորդի» ուղղությամբ, հավանաբար, Ռուսաստանի առանձին ջանքերի կենսունակությանը հավատալով: Իսկ թե ինչ աստիճանի անհեթեթություն է Ղարաբաղին` «ինքնավարություն» շնորհելը, դրա մասին խոսելը նույնիսկ ավելորդ է: Բանակցային գործընթացում գոյություն ունեն սկզբունքներ, որոնց թվում են ազգերի ինքնորոշման սկզբունքը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, այսինքն` սկզբունքներ, որոնք առհասարակ հակասում են Ալիևի դատողություններին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am