RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բեռլինում մեկնարկել են «նորմանդական քառյակի» երկրների առաջնորդների բանակցությունները։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը անցկացվում է դաշնային կանցլերի գերատեսչությունում։
Հանդիպման մեկնարկից առաջ Գերմանիայի, Ֆրանսիայի ու Ուկրաինայի առաջնորդները անցկացրել են եռակողմ բանակցություններ։ Հանդիպմանն առաջինը ներկայացել է Պորոշենկոն, իսկ վերջինը՝ Պուտինը։
Հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվելու են Ուկրաինայի ու Սիրիայի հարցերը։ Վերջին անգամ «նորմանդական քառյակի» բանակցությունները անցկացվել են նախորդ տարվա հոկտեմբերին Փարիզում։
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը