Վրաստանում կրկին կընտրեն
Georgia Online-ը հայտնում է,որ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը նշանակել է հոկտեմբերի 30-ին: Երկրորդ փուլը կանցկացվի 48 մեծամասնական ընտրատարածքում, մինչդեռ 2 ընտրատարածքում պետք է անցկացվեն վերընտրություններ: Վերընտրությունները նշանակվել են հոկտեմբերի 22-ին:
