Թուրքիան այժմ պառակտված է. ամերիկացի վերլուծաբան

Հայտնի վերլուծաբան Մայքլ Ռուբինը Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի (The American Enterprise Institute) հանդեսի նոր համարում տեղ գտած Թուրքիայի մասին հերթական աղմկահարույց հոդվածում նշել է, որ Թուրքիան այժմ պառակտված և բևեռացված է՝ ինչպես երբևէ: Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը: «Թուրքիան այժմ պառակտված և բևեռացված է՝ ինչպես երբևէ: Սա ավելի խորը պառակտվածություն է, քան Ադնան Մենդերեսի կամ 1970-ականների շրջանում եղածը: Թուրքիայում Էրդողանին աջակցողների թիվն ամենաշատը 50 տոկոս է: Էրդողանը կարծում է, թե մյուսներին էլ կարող է վախեցնել առանց երկրում խաղաղության և կայունության ապահովման: Սակայն նա սխալվում է»,-գրում է Ռուբինը։ Նա նշում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կառավարման այս ոճով այլախոհներին մեկուսացնելուց բացի ուրիշ ոչինչ չի անում: «Տասնյակ հազարավոր մարդկանց ձերբակալում է, աշխատանքից ազատում, թողնում առանց գումարի, իր պես չմտածող բոլորին մատնում է հուսահատության: Այս ամենի հետ մեկտեղ քրդական հարցը տեղից չի շարժվում», - գրել է Ռուբինը: Իր նախորդ հոդվածներից մեկում Ռուբինն Էրդողանին անվանել էր «քայլող դիակ» և հայտարարել, որ հաջորդ հեղաշրջման պարագայում Էրդողանը կարող է ողջ դուրս չգալ այդ պատմությունից: Մայքլ Ռուբինը բազմիցս հայտնել է Թուրքիայում հեղաշրջման փորձի վերաբերյալ իր տեսակետը, ըստ որի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձն Էրդողանի կողմից բեմադրված թատերական ներկայացում էր:

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am