Համացանցի հերթական հիթը
Սոցիալական ցանցերում մեծ հայտնիություն է ձեռք բերում չինացի փոքրիկի կատարմամբ պարը, որին օգտատերերն անվանում են «փոքրիկ Կիմ Չեն Ին»։ Հոլովակն առաջին անգամ հրապարակվել է Daily Mail-ի Twitter-ի օգտահաշվում և մեծ տարածում է գտել։ Twitter-ի օգտատերերը նշել են, որ տեսանյութի հերոսը նմանակում է հյուսիսկորեացի առաջնորդի ժեստերը և շարժումները։ Բացի այդ նրանք երեխայի ծնողներին խորհուրդ են տվել հետևել փոքրիկի սննդակարգին։ Նրանց կարծիքով՝ նիհարելուց հետո երեխան ավելի լավ կպարի։
