Ռուսաստանը կդիմի ԱՄՆ-ի համար ցավոտ քայլերի
Ռուսաստանը կդիմի ԱՄՆ-ի համար ցավոտ քայլերի, եթե վերջինս շարունակի պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը. հայտնում է ТАСС-ը: Նա նշել է, որ ներկայումս պատժամիջոցներ են սահմանված 281 իրավաբանական և 81 պաշտոնական անձի նկատմամբ:
