«Ջունգլիների օրենքն է գործում». փորձագետ

Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում լուրջ խնդիրներ կան, որոնց մասին անիրազեկվածությունը խոցելի է դարձնում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Սկսած սոցիալական ցանցերում տարվող նամակագրությունից ու նկարների հրապարակումից, մինչև պայմանագրերի կնքման ժամանակ տրամադրվող տեղեկատվություն, անձն ապահովագրված չէ անձնական տվյալների արտահոսքից, եթե անձը չի հետևում իր տվյալների պաշտպանությանը: Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ղեկավար  Շուշան Դոյդոյանի խոսքով՝ մեկ բառով իրավիճակը կարելի է նկարագրել որպես բարձիթողի: «Ունենք Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք, ունենք մեկ տարվա կիրառման պրակտիկա, բայց մեծ խնդիրներ են առաջ գալիս անտեղյակության պատճառով: Անձնական տվյալներ մշակողներն արդյոք մտահոգվո՞ւմ են, թե ինչպես են մշակվում և պահպանվում մարդկանց տվյալները պետական ու մասնավոր հատվածներում: Մյուս կողմից, մարդկանց մտահոգո՞ւմ է, թե իրենց տվյալները ում են վստահում: Այստեղ մեծ խնդիրներ կան»,- նշեց Դոյդոյանը: Նա ներկայացրեց  մի վիճակագրություն, որի համաձայն՝ Հայաստանում հանրության 62 տոկոսին չի հուզում, որ երբ իրենց անձնական տվյալները վստահում են այս կամ այն մասնավոր ընկերությանը կամ պետական մարմնին, հետագայում ինչպես և ինչ նպատակի համար է օգտագործվելու այդ տեղեկատվությունը: «Այսինքն մարդիկ անտարբեր են իրենց տվյալների պաշտպանության առումով»,- նկատեց բանախոսը: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ հանրությունը չի զգում, որ այստեղ խնդիր կա. «Ինչքան էլ ուզում ես օրենք ունեցիր, եթե մարդիկ չեն տեսնում, որ կա պրոբլեմ, ապա չեն արձագանքում»: Փորձագետը նշեց, որ խնդիրն արդիական կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չկա հանրային կրթական մեթոդ, թե ինչպես օգտվել սոցցանցերից: Իսկ մյուս կողմից էլ, Հայաստանում դեռ չի ձևավորվել կիբեռանվտանգության մարմին, որն իրազեկում կիրականացներ. «Այս ոլորտում դեռ ջունգլիների օրենքն է գործում՝ ով ինչպես կարողանում, փրկվում է»:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am