Ուզբեկստանի նոր նախագահի թեկնածուի անունը հայտնի է
Ձեռնարկատերերի և գործարարների շարժման-Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության համագումարը հոկտեմբերի 19-ին Տաշքենդում պետության ղեկավարի պաշտոնակատար, վարչապետ Շավկաթ Միրզիյոևին առաջադրել է հանրապետության նախագահի թեկնածու և հաստատել է նրա նախընտրական ծրագիրը, հայտնում է «Интерфакс»-ը: Միրզիյոևը մասնակցել է համագումարին, նաև ելույթ ունեցել: Նրա ելույթից հետո կայացած քննարկումների արդյունքում համագումարի պատվիրակները միահամուռ Միրզիյոևին նախագահի թեկնածու են առաջադրել դեկտեմբերի 4-ին կայանալիք ընտրություններում: 2003 թվականին ստեղծված Ուզբեկստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն ունի ավելի քան 230 հազար անդամ և ամենամեծ խմբակցությունը երկրի խորհրդարանում (52 պատգամավոր):
