Պատասխանատվության ենթարկել դատավորներին

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի անդամներ Արման Սահակյանն ու Գրիգոր Գեւորգյանը դիմել են ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին`խնդրելով կարգապահական վարույթ հարուցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Նարինե Բարսեղյանի, Լեւոն Գրիգորյանի եւ Մարգարիտա Հարթենյանի նկատմամբ: «Նոր Սերունդ» ՀԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հիմքը դատավորների ոչ իրավաչափ վարքագիծն է, որը դրսեւորվել է Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ներազդմամբ: Վերջինս, հանդիսանալով «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն, բողոք է ներկայացրել «Իրավունք» թերթի դեմ կայացված եւ արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի դեմ: Հայկ Բաբուխանյանն իր բողոքում նշել է, թե ինքն իբրեւ հանդիսացել է վերոնշյալ դատական վեճի մասնակից եւ չի ծանուցվել դատական նիստի մասին: Սա բացահայտ կեղծիք է, քանի որ Բաբուխանյանի դեմ հայց չի ներկայացվել, նրա դեմ կայացված դատական ակտ չի եղել, նա որեւէ պատասխանատվության չի ենթարկվել, որպեսզի հետագայում բողոքարկի իր դեմ կայացված դատական ակտը: «Բաբուխանյանը չունի որեւէ իրավական շահ բողոքարկելու մի դատական ակտ, որով նրա նկատմամբ որեւէ անբարենպաստ հետեւանք չի առաջացել:  Դեռեւս առաջին ատյանի դատարանում տվել եմ պարզաբանում կապված նրա մասնակցության  հարցի հետ՝ նշելով, որ հայցը  ներկայացված է ոչ թե նրա , այլ ընկերության դեմ, ինչը եւ հետագայում  բավարարվել է»,- պարզաբանել է Արման Սահակյանի ու Գրիգոր Գեւորգյանիշահերը ներկայացնող փաստաբան Մարո Խաչատուրյանը: Նա նշում է, որ Վերաքննիչ դատարանը կարող էր եւ պարտավոր էր փաստել  Բաբուխանյանի բողոքարկման իրավունքի բացակայությունը դեռեւս բողոքը վարույթ ընդունելու հարցը քննարկելիս, մինչդեռ կատարել է ճիշտ հակառակը եւ փաստորեն ճանաչելէՀայկ Բաբուխանյանին գործով պատասխանող: «Ես անմիջապես ինքնաբացարկի միջնորդություն եմ ներկայացրել երեք դատավորների դեմ, քանի որ նրանք կողմնակալ են եղել գործի հենց սկզբից: Իմ միջնորդությունը մերժվեց, փոխարենը բավարարվեց Բաբուխանյանի բերած բողոքը, ինչը այսքանից հետոշատ սպասելի էր»,- ասում է Մարո Խաչատուրյանը: Արման Սահակյանն ու Գրիգոր Գեւորգյանն արդեն դիմել են Վճռաբեկ դատարան, որը նախկինում արտահայտել է իր դիրքորոշումը սույն գործով՝ «Իրավունքի» դեմ կայացրած վճիռը թողնելով օրինական ուժի մեջ: Սակայն իրադարձությունների այսպիսի զարգացման պայմաններում, նրանք կանխատեսելի են  համարում կայացվելիք դատական ակտը՝ փաստելով դատական համակարգի անկախության բացակայությունը: Հիշեցնենք, որ 17.05.2014թ. www.iravunk.com առցանց լրատվական կայքում մի նյութ էր հրապարակվել, որը հեղինակել է լրագող Հովհաննես Գալաջյանը։ Հոդվածում հեղինակը կոչ է արել դրսեւորել անհանդուրժողականություն «Նոր սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպության եւ դրա անդամների նկատմամբ, այդ թվում այլ քաղաքացիների, ովքեր հոդվածի հեղինակի կարծիքով՝ կապ ունեին կազմակերպության հետ։ «Իրավունքի» կողմից «ցուցակագրված» Արման Սահակյանն ու Գրիգոր Գեւորգյանը դատական հայց էին ներկայացրել ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի եւ հոդվածի հեղինակ Հովհաննես Գալաջյանի՝ պնդելով, որ հոդվածում տեղ են գտել իրենց պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող մի շարք արտահայտություններ, որոնք ոչ միայն վիրավորական ու զրպարտող են, այլեւ՝ ատելության խոսքի դրսեւորումներ։ 2015թ. մայիսի 14-ի վճռով դատարանը հայցը բավարարել է մասնակի՝ պարտավորեցնելով պատասխանողներին հրապարակման միջոցով հերքել հոդվածում տեղ գտած արատավորող, վիրավորական արտահայտությունները եւ հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորներից: Պատասխանողից հօգուտ հայցվորների նշանակվեց նաեւ զրպարտության համար փոխհատուցման զգալի գումար: Խտրականության (ատելության խոսքի) մասով հայցը մերժվել է Քաղաքացիական օրենսգրքում նյութաիրավական հիմքի բացակայության հիմքով։ Դատարանի վճիռը մտել է ուժի մեջ, քանի որ հունիսի 12-ին պատասխանողների ներկայացրած վերաքննիչ բողոքը եւ դրան հաջորդող վճռաբեկ բողոքը մերժվել են։ Այսքանից հետո Հայկ Բաբուխանյանին հաջողվել է բեկանել օրինական ուժ ստացած դատական ակտը: «Խախտումն ակնհայտ է, քանի որ վճռի եզրափակիչ մասի ուսումնասիրումն արդենիսկ բավարար է այն հաստատելու համար: Այսինքն, առանց գործի նյութերի մանրամասն ուսումնասիրման, հնարավոր է վճռի եզրափակիչ մասին առաջին իսկ հայացքից արձանագրել, որ Հայկ Բաբուխանյանը որեւէ  ձեւով չի առնչվում գործի հետ՝ նրա նկատմամբ չկա  կայացված անբարենպաստ դատական ակտ: .....Սույն հանգամանքն այնչափ ակնհայտ է, որ նույնիսկ ոչ իրավաբանի համար կասկածի հիմքեր չի առաջացնում»,- նշված է Արդարադատության նախարարին հասցեագրված դիմումում: «Ես հուսով եմ, որ ատելության կոչերը հովանավորող դատավորները պատասխանատվության կենթարկվեն, այլապես ստացվում է, որ պետությունը հովանավորում է ատելություն քարոզող անձանց»,- ասում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի անդամ Գրիգոր Գեւորգյանը:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am