«Բրախած» վիճակ է. SOS

Հայաստան են մտնում կեղծ դեղեր, այս ոլորտում «բրախած» վիճակ է. դուք պետք է SOS բարձրացնեք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում «2015թ. դեկտեմբերի երկուսին Մոսկվայում ստորագրված ՀՀ՝ «ԵՏՄ շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների ու կանոնների մասին» 2014թ. դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության քննարկման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա խոսքով, աշխարհում ամենամեծ մաֆիան զենքի, անտիկվարիատի եւ դեղերի վաճառքն է. «Մեր երկրում արտադրված դեղերի վրա չի գրվում Made in Armenia, այլ գրվում է Made in Germany, Ռումինիա: Մաֆիան այստեղ է: Այստեղի ցավազրկող դեղրի մեծ մասը ցավազրկող չի: Բժիշկներն իրենք են ասում՝ աշխատեք էստեղի դեղերից չօգտվել, ուրիշ երկրներից բերեք դեղեր: Ամեն անգամ Վրաստանից իմ ընկերների ու հարեւանների համար մեծ քանակությամբ դեղեր եմ բերում: Օրինակ՝ «Կլավիկս» եմ բերում, որը երեք անգամ ավելի էժան է: Եվ գինն է հարմար, եւ որակի մասով ես երաշխավորված: Դեղերի ներմուծումը համապատասխան կոնտրոլ չի անցնում: Դուք ասում եք դրսի կեղծ դեղեր են մտնում Հայաստան, բա ո՞վ է ստուգելու, որ չմտնեն դեղատուն: Հազար կներեք բառիս համար՝ բրախած վիճակ է այս համակարգում»,-ասաց նա: Արամ Մանուկյանը հարց բարձրացրեց, թե արդյոք այս համաձայնագրին միանալով չենք հասնի նրան, որ հիմա էլ Հայաստանում կեղծ դեղեր արտադրեն ու թունավորեն արձանագրությանը միացած մյուս երկրների բնակիչներին: Ի պատասխան Սերգեյ Խաչատրյանը վստահեցրեց, որ ՀՀ-ում կեղծ դեղեր չեն արտադրվում. «Մենք լուրջ ուսումնասիրություններ ենք արել այդ ուղղությամբ: Ավելին, թյուր կարծիք կա, որ Վրաստանում ձեռք բերվող դեղերը բարձր որակի են:  Միջազգային փորձագետների քննարկումների ժամանակ պարզվել է, որ կեղծ դեղերի ամենամեծ քանակը Վրաստանում է: Այնտեղ շատ հեշտ գրանցման ու վերահսկողության համարյա բացակայության պայմաններում մեծ թվով կեղծ դեղեր կան: Իսկ մեր դեղերի մասով, այն դեղերը, որոնք ունեն իրենց սերտիֆիկատները, ներմուծման ժամանակ փորձաքննություն են անցել, բացառվում է, որ կեղծ լինեն»: Նրա խոսքով, Հայաստանում դեղերի ոլորտում վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական տեսչությանը, որը դեռ ձեւավորման փուլում է. «Այս պահին որեւէ դեղատանը ստուգում իրականացնելու իրավասություն չունենք, այդ ամենը կատարվում է մեզ դիմողների միջոցով: Այո, կեղծ դեղերը լրջագույն խնդիր են եւ ամեն ինչ արվում է դրանց դեմ պայքարելու ուղղությամբ»:  

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am