Չինաստանի տնտեսությունն աճել է
BBC-ն հայտնում է,որ Չինաստանի վիճակագրական վարչության հրապարակած զեկույցում ասված է,որ 2016 թվականին հունվար-սեպտեմբեր ամիսներին Չինաստանի տնտեսությունն աճել է 6.7%-ով: ՀՆԱ ծավալը հասել է 7.87 տրիլիոն դոլարի: Աճը գերազանցել է երկրի իշխանությունների սպասելիքները: Միևնույն ժամանակ Չինաստանի տնտեսական աճը 2010 թվականից սկսած դանդաղում է: 2010 թվականին այն աճել է 10.4%-ով, 2011-ին՝ 9.2%-ով, իսկ 2012-ին՝ 7.8%-ով, 2015-ին՝ 6.9%-ով:
