Կփորձի ուղիներ գտնել
TASS-ը հայտնում է,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կմեկնի Բեռլին, որտեղ «նորմանդյան քառյակի» ղեկավարների հետ կփորձի գտնել Դոնբասում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիները։ ՌԴ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը համաձայնեցնել հաջողվել է միայն գագաթաժողովի նախօրեին: Դեռևս հոկտեմբերի 17-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բեռլինյան հանդիպման անցկացման շանսերը գնահատել էր որպես փոքր, սակայն 1 օր անց հաստատեց, որ Պուտինը կմեկնի Բեռլին՝ մասնակցելու հանդիպմանը։
