Ռուսաստանում հարբած մայրը բարձով խեղդել է լացող նորածնին
Ռուսաստանի Սարատովյան մարզի քննչական կոմիտեն դատական գործ է հարուցել նորածին երեխայի սպանության փաստով: Հունվարի 2-ին տեղացի 31-ամյա հարբած կինը տանն է եղել իր երեխայի հետ միասին: Քանի որ երեխան երկար լաց է եղել, մայրը նրա դեմքին բարձ է դրել եւ այնքան է պահել, մինչեւ վերջինս «հանգստացել է»: Հաջորդ օրը կինը տեսել է, որ նա մահացել է, իսկ երկու օր անց ոստիկանությանն է հայտնել: Կասկածյալը ձերբակալված է: Գրում է Ինտերֆաքսը:
