Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցրել է Հալեպի ռմբակոծումները (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Ռուսաստանը հայտարարել է, որ իր ուժերն ու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ զորքերը դադարեցրել են Հալեպի ռմբակոծումը նախքան մարդասիրական 8 ժամանոց դադարը, որը, ըստ ձեռք բերված համաձայնության, տեղի կունենա հինգշաբթի օրը: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի օրը հայտարարել էր, որ ռմբակոծումները դադարեցվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 10:00-ին: Ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցմամբ հնարավորություն է տրվում քաղաքացիական բնակչությանը և ընդդիմության զինյալներին լքել Հալեպը, ինչպես նաև դուրս բերել հիվանդ ու վիրավոր մարդկանց: ՄԱԿ-ը ողջունել է Ռուսաստանի որոշումը: «Մենք կօգտագործենք այս դադարը՝ առավելագույնն անելու համար: Իհարկե, անհրաժեշտ է ավելի երկար դադար, որպեսզի հնարավոր լինի այնտեղ հասցնել համապատասխան տեխնիկա, սակայն յուրաքանչյուր դադար ողջունելի է», ասել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: Երկուշաբթի օրը տեղի ունեցած ռմբակոծումների արդյունքում 23 մարդ է զոհվել Հալեպի հյուսիսում զինյալների վերահսկողության տակ գտնվող գյուղում: Մեծ Բրիտանիայում գործող մարդու իրավունքների պաշտպանության սիրիական դիտորդական կազմակերպությունը ասել է, որ ամենաշատը ռմբակոծման է ենթարկվել Քաթերջին, ուր փրկարարները փլատակներից դուրս էին բերում ռմբակոծության զոհերին: Ռմբակոծությունները շարունակվում են այն ժամանակ, երբ դիվանագետներն անհաջող փորձեր են ձեռնարկում՝ դադարեցնելու սիրիական հակամարտությունը, որի զոհ են դարձել արդեն 300 հազար հոգի: ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրներ մեղադրել են Ռուսաստանին և Սիրիային Հալեպում վայրագություններ իրականացնելու համար, սակայն ռուս պաշտոնյաները հերքում են դա: Մի քանի կնքված զինադադարներ Սիրիայում խախտվել են, ներառյալ վերջերս հաստատված ռուս-ամերիկյան զինադադարի ծրագիրը: Նախորդ շաբաթվա վերջում Ռուսաստանի և այլ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումներից հետո շվեյցարական Լոզանում նախատեսվում է սկսել բանակցային նոր փուլ՝ սիրիական հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու համար:

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am