Արդեն տեղեկացրել ենք,որ օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել էր կրթական համակարգում ծանոթ-բարեկամներով նշանակումների մասին՝ շեշտելով փոփոխության անհրաժեշտությունը և հանձնարարական տալով Կրթության և գիտության նախարարին:
« Վարչապետը մտահոգություն ունի, բայց ուղերձը սխալ ուղղությամբ գնաց, քանի որ ցանկացած տնօրեն կարող է ասել՝ ինչու ձեզ կարելի է բարեկամների պաշտոնի նշանակել, ինձ՝ ոչ»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը,ում վստահեցմամբ՝ այսօր շատ են դպրոցում հայտնված պատահական տնօրենները: Տիկին Բախշյանը որպես օրինակ բերում է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի դպրոցում տիրող իրավիճակը: «Այնտեղ կա Հասարակագիտության մի շատ պատրաստված ուսուցչուհի՝ Սիրամարգ Ղազարյան, ով չի կարողանում դառնալ դպրոցի տնօրեն, քանի որ մարզպետը չի ուզում»:
«Պատճառը դպրոցում կատարված չարաշահումների մասին բարձրաձայնելն է, ինչն էլ չի ներվել ուսուցչուհուն: Ինչո՞ւ ես տեսել չարաշահումը, ինչու ես բարձրաձայնել: Այսպես է վերաբերմունքն այդ կնոջ նկատմամբ»: Ի դեպ, Սիրամարգ Ղազարյանը չի նշանակվում այդ պաշտոնին, չնայած ՀՀԿ-ական լինելուն: Իշխող ուժի ներկայացուցիչ է նաև գյուղապետը, որը ևս խոչընդոտում է նրա նշանակմանը,ասաց տիկին Բախշյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը