«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի կենսագրությունում կա մի ուշագրավ հատված, որը, բնականաբար, բացակայում է նրա պաշտոնական կենսագրությունից:
«Խոսքը վերաբերում է քրեական հետախուզմանը:
Մանուկյանը 2012-2013 թվականներին Վրաստանի իրավապահների հարուցած քրեական գործով անցել է որպես մեղադրյալ և մոտ մեկ տարի գտնվել է հետախուզման մեջ:
Ժամանակին նա եղել է վրացական «Թելասի» էներգետիկ ընկերության գլխավոր տնօրեն: Քրեական գործը հարուցված է եղել կաշառակերության, փողերի լվացման, ապօրինի ձեռնարկատիրության և փաստաթղթերի կեղծմանն առնչվող հոդվածներով: Գործով անցել են բազմաթիվ մեղադրյալներ և նրանց թվում նաև՝ Աշոտ Մանուկյանը:
Վրացական մամուլը և ընդդիմությունը պնդում էր, որ այս քրեական գործն ունի ակնհայտ քաղաքական դրդապատճառներ, և հիմնական թիրախները եղել են Վրաստանի էներգետիկայի նախկին նախարար Ալեքսանդր Խետագուրին և կառավարության նախկին անդամ Նիկա Գվարամիան, որը հետագայում գլխավորում էր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: Ամիսներ շարունակ տևած դատավարությունը ավարտվել է արդարացնող դատավճռով: Արդարացվել է նաև Աշոտ Մանուկյանը: Ըստ Մանուկյանի պաշտոնական կենսագրության՝ նա 2011-2015 թվականներին, այսինքն՝ հետախուզման մեջ եղած ժամանակահատվածում եղել է «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ գլխավոր տնօրենը»,:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը