Այդ ժամանակ հոգեպես կհանգստանամ, կխաղաղվեմ ու ինձ լավ կզգամ. Հարութ Փամբուկչյան

Aysor.am-ի հյուրասրահում ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Հարութ Փամբուկչյանն է՝ Ձախ Հարութը, ով օրերս գտնվում էր Հայաստանում: -Պարոն Փամբուկչյան, այս անգամ Հայաստանում մի քիչ շատ մնացիք՝ 20-25 օր, սովորաբար մի քանի օրով եք գալիս… -Այո, ճիշտ եք նկատել: Շատ մնացի, քանի որ բազում ընկերներ ունեմ այստեղ, ուզում էի իրենց հետ մի քիչ ավելի ժամանակ անցկացնել: Եվ, վերջապես, Երևանն ինձ համար սովորական քաղաք չէ, իմ ծննդդավայրն է: Այստեղ եմ ծնվել, մեծացել, առաջին անգամ դպրոց գնացել: Հայաստանն իմ ներշնչման աղբյուրն է, ամեն գալուց մի նոր երգ, միտք, ծրագիր է ծնվում ներսումս: -Այս անգա՞մ և՞ս նման ծնունդներ եղան: -Իհարկե, երգեր ծնվեցին, որոնք ինձ հետ տանում եմ ձայնագրելու: Կարծում եմ՝ մի քանի ամսից Երևանում այդ ամենի վերջնական տարբերակը կտեսնեք: -Միգուցե դա մենահամերգի ակնա՞րկ է: -Միայն կասեմ, որ մենահամերգի համար բանակցություններ են գնում, հավանաբար եկող տարվա ամռան ամիսներից որևէ մեկին մենահամերգ կունենամ Երևանում: -Պարոն Փամբուկչյան, ո՞ր դպրոցում եք սովորել, երևանյան Ձեր թաղամասը ո՞րն է: -Սովորել եմ Նոր Արեշի թիվ 43 դպրոցում: Մեծացել եմ Էրեբունի թաղամասում: -Հայրական տունը պահպանվե՞լ է: -Ցավոք, իմ տանից նույնիսկ ավերակներ չեն մնացել: Նրա տեղում հիմա 4-5 հարկանի պալատներ են սարքված: Հազիվ եմ նշմարում, որ այդ տարածքն է, միակ հուշարարս տեղանքն է: Բայց ասեմ, որ այդ տանտերերը շատ լավ մարդիկ են ու երբ տանն են լինում, ինձ անպայման ներս են հրավիրում, հյուրասիրում: Վերջապես, իմ թաղն է եղել, այդտեղ եմ մեծացել, մանկությունս այդտեղ է ձևավորվել: -Այժմ Երևանում տուն գնելու ցանկություն չունե՞ք: - Իհարկե, երբեմն մտածում եմ այստեղ տուն գնելու մասին, նույնիսկ կան մարդիկ, որ ցանկանում են նվեր տալ, բայց քանի որ զբաղվածությունս շատ մեծ է ու տարվա մեջ Հայաստան մի քանի օրով եմ գալիս, գտնում եմ՝ ինձ համար նպատակահարմար չէ այստեղ ներդրում անել: Ի վերջո, ամբողջ Հայաստանն իմ տունն է (ժպտում է)… Գիտե՞ք՝ ինչն է լավը, ժամանակին աշխարհը մեզ շատ փոքր էր թվում, որոշ դժվարությունների պատճառով անհնար էր երկրից դուրս գնալ կամ գալ, բայց հիմա ուրախալի է այն, որ երբ որոշեմ Երևանում լինել,  դա ինձանից ընդամենը 15 ժամ կգողանա: Այնպես, որ պարտադիր չէ այստեղ տուն ունենամ, առանց դրա էլ սիրում եմ իմ երկիրն ու քաղաքը, հայրենիքը: -Ամեն անգամ Հայաստան այցելելով՝ ի՞նչ փոփոխություններ եք նկատում և ինչպե՞ս կգնահատեք այդ փոփոխությունները: - Ես հիշում եմ հին Երևանը ու պետք է նկատեմ, որ շատ հաճախ անճաշակ փոփոխությամբ է աչքի ընկնում մեր քաղաքը: Չեմ թաքցնի՝ նոր ու գեղեցիկ կառույցներ էլ կան, որոնց կողքին վեր են խոյանում տգեղ շինություններ, որոնք խաթարում են այդ գեղեցկությունը… Հիշում եմ, երբ փոքր էինք, բուլկիներ կային՝ վրան չամիչներ: Մենք չամիչները պոկում ուտում էինք, բուլկին նետում… Հայրենիքը բուլկի չէ, որ լավ բաները վերցնենք, ուրախանանք, իսկ մնացածը նետենք: Հայաստանը, Երևանը մերն է՝ իր թերություններով, լավ ու վատ կողմերով: Այս քաղաքի ամեն մի անկյունը գիտեմ: -Ի դեպ, Ձեր՝ Երևանում գտնվելու ընթացքում մեզ մոտ Մշակույթի նախարար փոխվեց: Ի՞նչ կարծիքի եք նոր նախարարի մասին:  -Քաղաքականությամբ չեմ սիրում զբաղվել, բայց կասեմ, որ Արմեն Ամիրյանին վաղուց եմ ճանաչում, մենք լավ բարեկամներ ենք: Լոս Անջելեսում միմյանց հետ ընկերություն ենք արել: Ողջունում եմ իր ընտրությունը, կարծում եմ՝ ճիշտ որոշում էր, արվեստը սիրող ու գնահատող անձնավորություն է: Իրեն հաջողություններ եմ մաղթում, նա մշակութային կյանքում շատ լավ բաներ կարող է անել: -Ձախ Հարութին մանկության ի՞նչ օղակներ են կապում Երևանի հետ: -Մանկության երկու ընկերներ ունեմ՝ Արտավազդ Եղոյանն ու Աշոտ Թադևոսյանը, որոնք այդ տարիների հետ կապող իմ վերջին օղակներն են Հայաստանում: Մնացյալ մանկությանս ընկերները Լոս Անջելեսում են: -Ձեր որդուն՝ Եսայիին, և՞ս Հայաստանը ձգում է, թե՞ չի սիրում այստեղ հաճախակի լինել: -Բնականաբար, ինքն էլ իմ չափ սիրում է Հայաստանը, պարզապես այլ կերպ է արտահայտում իր սերը: Ես կարող եմ անտարբեր անցնել բացասական երևույթների կողքով, ուշադրության չարժանացնել, բայց տղաս շատ դժվար է տանում այդպիսի բաները: Օրինակ, տանել չի կարողանում, երբ ռեստորանում երկու մարդ կռիվ են անում, հայհոյում: Դժվար է տանում, երբ մուրացկանների է տեսնում: Ու միշտ արտահայտվում է, բարկանում: Եթե տղայիս հայերեն խոսելիս տեսնեք, կմտածք՝ երեկ է դուրս եկել Երևանից: Երբ առաջին անգամ դպրոց գնաց, իր ուսուցիչները կարծում էին՝ մենք նոր ենք մեկնել ԱՄՆ: Անգլերեն ոչ մի բառ չգիտեր,  այնինչ, այնտեղ էր ծնվել: -Փաստորեն, տանը միշտ հայերե՞ն եք խոսել: -Այո, անպայման: -Այսօր և՞ս իր ընկերները հայեր են: -Նա երաժշտական գործունեությամբ է զբաղվում ու, բնականաբար, ընկերներ ունի ամերիկյան շոուբիզնեսի, կինոարվեստի մեջ: Ինչ վերաբերում է առօրյա ընկերներին, ապա բոլորն էլ երևանցի են: -Արդեն 38 տարեկան երիտասարդ է: Չե՞ք շտապեցնում ընտանիք կազմելու հարցում: -Բա, իհարկե, շտապեցնում եմ, ուզածս էլ դա է: Բայց այսօր 10 տարեկան երեխային չենք կարողանում խորհուրդ տալ, ուր մնաց արդեն ձևավորված 38 տարեկանին: Կցանկանամ, որ շուտ ամուսնանա, բայց չեմ կարող իրեն ստիպել: Մեծ, խելքը գլխին տղա է, թող ինքը տնօրինի իր բախտն ու ճակատագիրը: -Ի՞նչ եք կարծում, կյանքը հայուհո՞ւ հետ կկապի: -Անպայման: Իր բոլոր ընկերուհիները հայեր են եղել, միշտ գերադասում է հայուհիների հետ շփվել: -Որպես վերջաբան՝ կնշե՞ք, որն է Հարութ Փամբուկչյանի ամենամեծ երազանքը: -Ամենամեծ երազանքս այն է, որ տղաս աղջիկ բալիկ ունենա, ում կանվանակոչեմ վաղամեռիկ ու սիրելի տիկնոջս՝ Ռուզաննայի անունով: Այդ ժամանակ հոգեպես կհանգստանամ, կխաղաղվեմ ու ինձ լավ կզգամ: Վերջապես, կհաշտվեմ այն մտքի հետ, որ Ռուզանը չկա, բայց ծնվել ու ապրում է թոռնիկիս մեջ:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am