Շոյգուն`Հալեպում ռուսական ավիահարվածների դադարեցման մասին
Հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 10-ից Սիրիայի Հալեպ քաղաքում դադարեցվում են Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ավիացիայի ավիահարվածները, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նրա խոսքով՝ ավիահարվածների դադարեցումն անհրաժեշտ է հոկտեմբերի 20-ին «մարդասիրական դադար» սահմանելու համար: Շոյգուն նշել է, որ դա թույլ կտա երաշխավորել 6 միջանցքներով խաղաղ բնակիչների դուրսբերումն ու վիրավորներին Հալեպի արևելյան մաս տեղափոխումը: Ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր հոկտեմբերի 20-ին Հալեպում «մարդասիրական դադար» սահմանելու մասին:
